Կանխատեսելի էր, որ ոստիկանությունը չի սպասի, որ մեկ քայլ առաջ խաղը սկսվի, այլ ինքը կնախաձեռնի այս խաղի չեղարկումը, բայց սա ընդամենը դադարի պահ է, Բաղրամյանը ոչ միայն դեռ թաց է, այլև էներգետիկայի համակարգը դեռ դուրս չի եկել կաթվածահար վիճակից, ու դա քաղաքական հարց է, Հայաստանի վարչախումբն ամեն ինչ անում է, որ երկիրն էներգետիկ կախվածության մեջ գտնվի Ռուսաստանից, մերժվել են բոլոր այլընտրանքային առաջարկները՝ իրանական գազ, ֆրանսիացիների աջակցությամբ նոր ատոմակայան, այլընտրանքային էներգետիկայի օգտագործման հետ կապված ցանկացած փորձ չի խրախուսվում և անտեսվում է: Դա այն խնդիրն է, որը դեռ երկարատև քաղաքական պայքարի կբերի, վստահ եմ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել