Քանի որ այս օրերի ընթացքում բազմիցս ինձ հարցրել են,երբեմն նույնիսկ առանց իմանալու մանրամասները անհիմն քննադատել,թե ինչու մարզիկները(մասնավորապես ես...) ակտիվ ներգրավված չեն Բաղրամյան պողոտայի քաղաքացիական շարժմանը և էլեկտրաէներգիայի թանկացման դեմ արդար պահանջին,պարտավոր եմ անպայման պարզաբանում մտցնել...
Խնդիրն այն է, որ կոնկրետ մեր ազգային հավաքականը հունիսի 24-ից(իսկ ես՝ դեռևս 22-ից) բացակայում է ՀՀ-ից և գտնվում է ուսումնամարզական հավաքների Ղրիմում...հակառակ դեպքում վստահ եմ,շատերը կլինեին այսօր Բաղրամյանում։
Կոնկրետ ես ինքս պարտադիր ներկա էի լինելու իմ հայրենակիցների կողքին։
Ցավոք,ֆիզիկապես էդտեղ չեմ,բայց ամենայն մանրամասնությամբ հետևում եմ բոլոր զարգացումներին և լիարժեք կիսում այդ արդար պահանջը։Համարեք,որ ես ձեր մի փոքրիկ մասնիկն եմ...
Տա Աստված,որ ամեն բան խաղաղ ավարտվի և ոչ մի դեպքում ցույցը չփոխի իր սկզբնանպատակը՝ենթարկվելով տարբեր մարդկանցխմբերի պրովոկացիաներին։
Ամեն գնով անհրաժեշտ է բացառել բախումը։Դա ոչ մի դրական արդյունքի չի հանգեցնի կողմերից և ոչ մեկի համար

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել