Խոսքս ուղղում եմ «Ոչ թալանին» նախաձեռնության կազմակերպիչներին ու առհասարակ քաղաքացիներին։ Չթողնեք, որ ինքնաբերաբար կուսակցությունները, պատգամավորները սկսեն իրենց ձեռքը վերցնել շարժումը, որովհետև Հայաստանում դրա վերջնական արդյունքը միշտ բացասական է։ Երեկ պատգամավորների քայլը՝ պատ կազմել, ինչ-որ տեղ ընդունելի է, բայց դրանից ավելի, ավելի կոնկրետ որոշում կայացնելը չթողնեք, որպեսզի սեփականաշնորհեն, քանի որ շարժումը վիժեցնել ցանկացողներն էնպես չի, որ մենակ իշխանության դաշտում են խաղում։ Կուլ չգնանք բարիկամեցողություն բառի տակ թաքնված իրական նպատակներին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել