Աշխարհահռչակ երաժիշտ, System of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանն արձագանքել է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարին և ոստիկանության կողմից ցուցարարների դեմ ուժի կիրառմանը։

Նա Facebook-ի իր էջում տեղադրել է Երևանում ընթացող բողոքի ցույցերի վերաբերող մի նյութ և գրել.

«Այս հոդվածն ինձ երեք բան է հուշում.

1) հանրային ծառայությունների ոլորտում գործող օտարերկրյա, մենաշնորհային դիրք զբաղեցնող ընկերությունները պետք է պետական ակտիվներ դառնան և խստորեն կարգավորվեն և վերահսկվեն անկախ մարմնի կողմից։

2) Հայաստանի քաղաքացիական հասարակությունն ամրապնդվում է։

3) նախկինում հաջողված խաղաղ քաղաքացիական անհնազանդության ակցիաները, ինչպես հանրային տրանսպորտի սակագնի թանկացման դեմ բողոքը, տվեցին իրենց պտուղները»:

Կից նյութն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել