Ինչ հիշում եմ ՀՀ-ում խոսվում է կանանց և տղամարդկանց անհավասար իրավունքների մասին, խոշոր գումարներ է ծախսվում այս ՛՛անհասկանալի՛՛ թեմայով սեմինարներ և այլ տարաբնույթ եսիմ ինչեր անցկացնելու վրա, որևէ մեկը կասի, թե ՀՀ-ում այդ ինչպե՞ս իրավունքները հավասար չեն, եթե

1. Կանայք շատ ակտիվորեն ներգրավված են հասարակական բոլոր տեսակի ակտիվ գործունեության մեջ,
2. Բազմաթիվ կանայք ՀՀ-ում գործող կազմակերպություններում զբաղեցնում են ղեկավար կամ բարձր պաշտոններ, 
3. Բուհ-երում և ուսումնական հասատատություններում ընդհանրապես չեն խախտվում կանանց իրավունքները, ավելին, եթե առաջ հնարավորություն էր տրվում անվճար ընդունված տղաներին հետաձգել պարտադիր զինծառայությունը, ապա հիմա դա էլ չկա, 
4. Լրատվական,քաղաքական ,դատական ... ոլորտներում կան բազմաթիվ կանայք, ում գործունեությանը ոչ ոք որևէ կերպ չի խոչընդոտում՝ ամեն դեպքում ես չգիտեմ նման դեպք:

Եվ այսպես շարունակ... Ցույց տվեք ՀՀ-ում մի դեպք, երբ կնոջը հաջողության հասնելու համար խանգարում է իր սեռը, այլ ոչ թե ծուլությունը, ցանկության բացակայությունը, բնավորությունը և այսպես շարունակ....

Ի՞նչ կապ ունի հավասար և անհավասար իրավունքները, եթե, օրինակ, կան կանայք, ովքեր չեն ցանկանում կարիերա անել և նախընտրում են բացառապես տնային տնտեսուհու կենսակերպը, այսինքն ի՞նչ անհավասար իրավունքների մասին կարող է խոսք գնալ, եթե մարդն անկախ իր սեռից ինքն է ընտրում, թե ինչ է ուզում անել, ինչ՝ ոչ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել