«Գահերի խաղը» սիրելու պատճառները շատ են՝ արյունահեղություն, նենգություն, ապօրինի գործեր, վիշապներ, բայց ամենից հաճելին գտնելն է, թե հեռուստասերիալի դերասանների դեմքերը որտեղից են մեզ ծանոթ։ Երբեմն շատ բարդ է ճանաչել դերասաններին, քանի որ Յոթ Թագավորություններում նրանք շատ ճոխ են հագնվում, և շպարները կարող են նրանց անճանաչելի դարձնել։ Այնուամենայնիվ, ձեզ կներկայացնենք 15 հերոս, որոնց դեմքերը մեզ ինչ-որ տեղից ծանոթ են։

1․ Կեյշա Քասլ-Հյուզը Օբարա Սանդի դերում
16-keisha-castle-hughes-game-of-thrones-star-wars-iii- (1)

Ծանո՞թ է Օբարա Սանդի դեմքը։ Նախքան նա հայտնի դարձավ իր հոր՝ Օբերին Միրտելի վրեժը լուծելու փորձի համար, երկրպագուները նրան սիրում էին դեռ 2005 թ-ից, երբ «Աստղային պատերազմներ» ֆիլմում խաղում է Նաբուի թագուհու դերը։ «Աստղային պատերազմներ», էպիզոդ 3՝ «Սիթհերի վրեժը»։

2․ Ինդիրա Վարման Էլլարիա Սանդի դերում
13-indira-varma-game-of-thrones-bride-and-prejudice

Ինդիրա Վարման շատ հայտնի դերեր է ունեցել, մինչև կդառնար Օբերին Միրտելի այրին։ 2005-ին նա խաղաց հնդկական «Հարսնացուն և նախապաշարումները» ֆիլմում («Невеста и предрассудки»): Նա դեր ունի նաև «Հիմնական բնազդը 2» («Основной инстинкт 2») և «Արքաներ և աստվածներ» («Исход: Цари и боги») ֆիլմերում:

3․ Ռոջեր Էշթոն-Գրիֆֆիթսը Մեյս Տիրելի դերում
15-roger-ashton-griffiths-game-of-thrones-gangs-of-new-york

Մեյս Տիրելը Վեստերոսի «Դրամների վարպետն է», իսկ դրանից առաջ նա նկարահանվել է ավելի քան 80 ֆիլմերում և հեռուստաշոուներում։ Դրանցից ամենահայտնիներն են «Ասպետի հեքիաթը», «Նյու Յորքի բանդաները» և «Գրիմմ եղբայրները»։

4․ Նատալի Էմմանուելը Միսանդեյի դերում
14-nathalie-emmanuel-game-of-thrones-furious-seven (1)

Երբ Միսանդեյան դարձավ Դեյնեյրիսի ամենահավատարիմ խորհրդատուն, նրա կարիերան սկսեց կտրուկ աճել։ Նա նկարահանվեց «Ֆորսաժ 7»-ի վերջին ֆիլմում։

5․ Անտոն Լեսարը Քիբուրնի դերում
12-anton-lesser-game-of-thrones-pirates-of-the-caribbean

Մինչև թագավորական նավահանգստում տարօրինակ փորձարկումներ անելը Անտոն Լեսարը շահագործում էր Ջեք Ճնճղուկին «Կարիբյան ծովի ծովահենները ֆիլմում» («Пираты Карибского моря: На странных берегах»)։

6․ Ջուլիան Գլովերը Մեյստր Պիցելի Դերում
02-julian-glover-collage

Մինչ Մեյստր Պիցելը կծառայեր Սերսեյա Լանիստերի քմահաճույքներին, դերասան Ջուլիան Գլովերը հեռավոր 1980 թվականին կայսրության տիեզերանավերից մեկի վարորդն էր «Աստղային պատերազմների» էպիզոդ 5-ում («Звёздные войны». Эпизод V: «Империя наносит ответный удар»):

7․ Սիարան Հինդսը Մանսի դերում
03-ciaran-hinds-collage

Մինչ Մանսը համախմբում էր բոլոր ազատ ժողովուրդներին իր դրոշի տակ, Սիարան Հինդսը հայտնի էր «Հարրի Փոթերի» ֆիլմում մարմնավորած Աբերփորս Դամբլդորի՝ Ալբուս Դամբլդորի եղբոր դերի շնորհիվ («Гарри Поттер и Дары Смерти»: часть 2

8․ Աիդան Գիլլենը Պիտեր Բեյլիշի դերում
04-aidan-gillen-collage

Պիտեր Բեյլիշը Յոթ Թագավորությունների ամենանենգ և ամբիցիոզ կերպարն է, ում հյուսած ոստայններում խճճվում են անգամ թագավորներն ու ամենաազդեցիկ լորդերը, իսկ դրանից առաջ Աիդան Գիլլենը խաղում էր ոչ պակաս ամբիցիոզ քաղաքական գործիչ Թոմմի Կարսետիի դերը «Մետաղալար» սերիալում։ Նա նաև դեր ունի «Սև ասպետի վերածնունդը» ֆիլմում («Тёмный рыцарь: Возрождение легенды»)։

9․ Լայան Գլենը Սըր Ջորահ Մարմոնտի դերում
05-Iain-glen-collage
Մինչ նա կխաղար Քհալիսիի ամենահավատարիմ խորհրդատուներից մեկի դերը, Գլենը «Չարի կացարանը» ֆիլմում խաղում էր գիտնական Դոկտոր Սեմ Իսահակի դերը։
10. Ջոնաթան Փրայսը Ձերդ Ճնճղուկության դերում
06-jonathan-pryce-collage
Ջոնաթան Փրայսի դերը ձեզ հաստատ ծանոթ էր, բայց ամենայն հավանականությամբ չէիք հիշում, թե որտեղից։ Նա խաղացել է Վեսերբի Սուոնի դերը «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմում։
11. Ալֆի Ալանը Տեոն Գրեյջոյի դերում
07-alfie-allen-collage
Տեոն Գրեյջոյը լինելուց շատ տարիներ առաջ 1998թ Ալֆի Ալանն իր առաջին դերը ստացավ «Ելիզավետա» ֆիլմում։
12. Չարլեզ Դենսը Տայվին Լաննիստերի դերում
11-charles-dance-ali-g-collage
Մինչ Տայվին Լաննիստերի դերը խաղալը Չարլզը պարում էր կարմիր կիսաշրջազգեստով 2002թ-ին նկարահանված «Indahouse» Ֆիլմում։ Հետագայում նա խաղաց սատանայի դերը «Դրակուլա» ֆիլմում։
13. Ջեյսոն Մոմոան Կհալ Դրոգոյի դերում
collage
Մինչև Նեղ ծովից այնկողմ ընկած թագավորությունների ամենահզոր մարտիկը լինելը Կհալ Դրոգոյ դերասան Ջեյսոն Մոմոան մարմնավորել է մեկ այլ հզոր մարտիկի՝ Բարբարոս Կոնանին։
14. Սերսեա Լանիստեր
collage
Մինչև Յոթ Թագավորությունների թագավոր Ռոբերտ Բառատեոնի կինը դառնալը Լենա Հիդին մեկ այլ հզոր մարտիկի՝ Սպարտայի թագավոր Լեոնիդի կնոջ դերն էր խաղում։
15․ Շոն Բինը Նեդ Ստարկի դերում
Շոն Բինը մարմնավորեց Յոթ Թագավորությունների ամենաազնիվ և պարկեշտ առաջնորդին՝ Հյուսիսի պահապան Նեդ Ստարկին, ում, ցավոք, իր չափից շատ պարկեշտությունը չթողեց երկար խաղալ «Գահերի խաղում», և նրան բավական շուտ սպանեցին։ Բայց դրանից առաջ Շոն Բինը մարմնավորել էր Բորոմիրին «Մատանիների տիրակալը» ֆիլմում, որտեղ նրա մարմնավորած կերպարն այնքան էլ ազնիվ չէր, բայց նրան նույնպես վաղաժամ սպանեցին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել