Երբ Ամերիկայում ծայր առավ քաղաքացիական պատերազմը, Հյուսիսի զորքերի հրամանատարն էր Գրանտը, իսկ Հարավինը՝ Լին: Հաղթանակից հետո Հյուսիսի մտքով իսկ չանցավ Հարավի զորավարին դատապարտել իբրև հայրենիքի դավաճան, ավելին՝ այսօր թե՛ Գրանտը, թե՛ Լին պաշտվում են իբրև մեծ հայրենասեր զորավարներ:

Իսկ մեզանո՞ւմ: Մեզանում, ցավոք, մինչ օրս դեռ չի ավարտվել Ավարայրի ճակատամարտը: Ամեն տարի, երբ մոտենում է մայիսը, Վասակի ու Վարդանի հետևորդները մտքով շտապում են դեպի Տղմուտի ափերը ՝ մայիսի 26-ին միմյանց վրա հարձակվելու և ճակատագրական հարված հասցնելու կրքով մոլեգնած: Այստեղ, երբ մեկը մարտնչում էր հանուն պետականության, մյուսը՝ կրոնի ու եկեղեցու, ի՞նչն է խանգարում դարեր հետո գոնե հաշտեցնել միմյանց, պատկառանքով վերաբերվել երկու կողմերին էլ, ինչպես որ վերոնշյալում:

Երբ բարձրաձայնում ենք այս հարցը, Նժդեհը հոգու ցավով պատասխանում է. «Մենք չենք սիրում զինադադարը ներքին ճակատների վրա, որովհետև սովոր ենք ծնկի գալ արտաքին թշնամու առաջ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել