1. «Բոլոր լրագրողները սովորում են պատասխանել` ի՞նչ, ո՞վ, որտե՞ղ, եր՞բ հարցերին: Բայց լավ լրագրողները չեն մոռանում գտնել նաև ինչպե՞ս և ինչո՞ւ հարցերի պատասխանները:

2. Պատմելու արվեստը քաղաքակրթության չափ հին է. լավ ժուռնալիստիկան հենց պատմելու կարողություն է:

3. Մարդկանց հետ շատ շփվեք, հետաքրքրվեք նրանց կյանքով: Վերջին հաշվով, լրագրողի հիմնական թեման հենց մարդիկ են:

4. Լավ նախապատարստվելը լրագրողի համար գործի կեսն է: Հույսներդ մի՛ դրեք երջանիկ պատահակությունների վրա, այլ ինքներդ ստեղծեք դրանք:

5. Սովորեք հետազոտական աշխատանքով զբաղվել: Սյուժեները ծաղիկներ չեն, որ տեսաք և կարող եք քաղել, այլ գանձեր, որ պետք է պեղեք:

6. Միշտ ստուգեք և վերստուգեք փաստերը. լավ է, որ կատարվածի մասին առաջինը դուք եք գրում, բայց եթե առաջինը լինեք ու փաստերը սխալ ներկայացնեք, ոչ մի լավ բան դրա մեջ չկա:

7. Դուք ձեր մասնագիտությամբ այնքան հզոր եք, որ կարող եք ցանկացած մարդու բարի անվանը վնասել: Ուստի լինելով հզոր` դուք պարտավոր եք նաև արդարացի լինել:

8. Ուշադիր եղեք, նկատեք ամեն ինչ, սովորեք կարդալ նաև գրասեղանին գլխիվայր շրջված փաստաթուղթը:

9. Համբերատա՛ր եղեք, բայց մի՛ համառեք:

10. Եղեք թերահավատ, բայց ոչ ցինիկ:

Մայքլ ԴԵԼԱՀԵՅ, հեռուստալրագրող BBC

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել