Մենք բոլորս ունենք աշխատանք կամ որևէ զբաղմունք, որի շնորհիվ գումար ենք աշխատում ապրելու համար: Ոմանց դուր է գալիս իրենց աշխատանքը, ոմանց՝ ոչ այդքան, իսկ ոմանք էլ պարզապես ատում են իրենց աշխատանքը: Բոլորն էլ երազել են ունենալ այնպիսի աշխատանք, որն իրենց իրոք դուր է գալիս, և որով կարող են մեծ գումարներ աշխատել: Ի վերջո, լավագույն աշխատանքը բարձր վարձատրվող հոբին է: Այս ցուցակում հայտնվել են մարդկանց երազանքների մասնագիտությունները, որոնք հաճելի են, և ինչ-որ մեկը դրանց համար Ձեզ վճարում է:

8. Կինոքննադատ

Սկսենք մի աշխատանքից, որում գործնականում ոչինչ պետք չէ անել: Այն, ինչ Ձեզանից սպասվում է, դա նստելն է կինոթատրոնում և ֆիլմեր դիտելն է: Այս աշխատանքը կհամապատասխանի յուրաքանչյուրին, ով պատրաստ է դիտել ֆիլմեր և վերջում ռեցենզիա գրել դրա վերաբերյալ: Ուրեմն, եթե Դուք Ձեզ համարում ենք մեծ կինոման, ուզում եք Ձեր կարծիքով կիսվել շրջապատի հետ, ապա այս աշխատանքը Ձեզ համար է:

7. Գարեջրի դեգուստատոր

Այս աշխատանքով կուզենար զբաղվել երևի մեր երկրի մեծ մասը: Բայց վստահաբար ոչ բոլորը կհամապատասխանեին այս աշխատանքին, որովհետև կարևորը ոչ թե պարզապես խմելն է, այլ տարբերելը գարեջրի ամենանուրբ համերը: Նաև պետք է վերահսկողություն ունենալ ինքդ քո նկատմամբ ու աշխատանքային ժամերին կուլ տալ շատ քիչ գարեջուր, այլ ոչ թե լիտրերով խմել: Եթե Դուք սիրում եք գարեջուր և կարող եք մի ապրանքանիշը տարբերել մյուսից, ապա այս աշխատանքը Ձեզ համար է:

6. Պահպանակներ փորձարկող

Առաջին հայացքից կարող է տպավորություն ստեղծվել, որ պահպանակներ փորձարկողը փորձում է դրանք այն ճանապարհով, ինչի համար դրանք ստեղծվել են: Բայց արի ու տես, որ ընկերությունները մարդկանց հավաքագրում են պահպանակները լաբորատոր պայմաններում փորձարկելու համար: Ամեն փորձարկման համար նրանք ստանում են 1000 դոլար:

5. Անձնական ոճաբան և գնումների խորհրդատու


Այս աշխատանքը հրաշալի կհամապատասխանի երիտասարդ աղջիկներին, ովքեր սիրում են շոփինգների գնալ, կարդալ նորաձևության ամսագրեր և շատ ժամանակ են անցկացնում նորաձևությանը վերաբերող կայքերում: Այս աշխատանքի մեջ պետք է խորհուրդներ տալ հաճախորդին, թե նա ինչ հագնի, ինչ գնի և ինչ կոսմետիկ միջոցներ օգտագործի: Այսինքն՝ Դուք պարզապես նորաձևությանը վերաբերվող խորհուրդներ եք տալիս, նրանց համար գնում եք շորեր, աքսեսուարներ և այլն: Ձեզ կվճարեն միայն նրա համար, որ Դուք այդ ամենն անում եք հաճախորդի փոխարեն: Իհարկե, այս աշխատանքն ունենալու համար Դուք պետք է լավ ճաշակ ունենալ:

4. Ռեստորաններ փորձարկող

Այս աշխատանքը շատ նման է գարեջրի դեգուստատորին, բայց ի տարբերություն կինոքննադատի՝ ռեստորաններ փորձարկողն ավելի մեծ պատասխանատվություն է կրում իր աշխատանքի համար և ավելի մեծ հաճույք է ստանում իր աշխատանքից: Ռեստորանների քննադատը պետք է այցելի բոլոր մեծ ու փոքր ռեստորանները՝ սկսած սուշի բառերից մինչև թանկաժեք 5 աստղանի ռեստորանները: Այն, ինչ Ձեզանից սպասվում է, դա գնահատելն է ռեստորանի սպասարկումը և սնունդների համը: Այսպիսի փորձարկումից հետո, որպես կանոն, քննադատը տալիս է իր գնահատականը ռեստորանի մասին: Համեղ և անվճար սնվելու, իսկ հետո էլ վրաները խոսալ կամ գովելու սիրահարների համար սա երազանքների աշխատանք է:

3. Համակարգչային խաղերի բետա-փորձարկիչ

Մեր տեխնոլոգիապես զարգացած աշխարհում մարդկանց մեծամանությունն օգտագոծում է համակարգիչներ և գաջեթներ: Մարդկանց մի մասը ժամերով նստում է սոցիալական ցանցերում, իսկ մյուս մասն էլ սիրում է ժամանակ անցկացնել համակարգչային խաղերով: Հենց այդ խաղերի սիրահարների համար էլ գոյություն ունի համակարգչային խաղերի բետա-փորձարկիչը: Այն, ինչ պահանջվում է աշխատակցից, խաղալն է, խաղալն ու էլի խաղալը, գտնելով սխալներ, բագեր և բացթողումներ խաղերի մեջ: Դուք առաջինն եք, ով խաղում է նոր դուրս եկած խաղերը, դուք մասնակցում եք նրանց ստեղծմանը, Ձեզ վճարում են նրա համար, որ Դուք խաղում եք: Մի՞թե սա ցանկացած գեյմերի երազանքների մասնագիտությունը չէ: Նրանք ստանում եմ 8000 դոլար ամսական:

2. Դրախտային կղզու նայող

Ցուցակի երկրորդ հորիզոնականում մի հրաշալի աշխատանք է, ինչի հետ դժվար լինի մեկը, ով չհամաձայնվի: Դրախտային կղզու նայողի պարտականությունների մեջ մտնում է ապրել դրախտային կղզում և հետևել, որ ամեն ինչ նորմալ լինի: Եվ վերջ։ ) Այլևս ոչինչ պետք չէ անել: Դուք ապրում եք այդ կղզում, հետևում եք խրճիթին, մի քանի թութակների և նավակներին: Ձեզանից էլ ոչինչ չի պահանջվում: Դա նույնն է, որ ինչ-որ մեկի բնակարանին տիրություն անեք: Մի փոքր մաքրեցիք, ջրեցիք ծաղիկները, կերակրեցիք շանը և վերջ: Իսկ ինչո՞վ զբաղվել մնացած ժամանակ, կհարցնեք Դուք: Հուշեմ: Կարող եք արևայրուք ընդունել ծովափին, ձկնորսությամբ զբաղվել, լողանալ, հեռուստացույց դիտել և համակարգչով խաղալ. դա Ձեր գործն է:

1. Պրոֆեսիոնալ ճանապարհորդ

Մեր ցուցակի ոսկե մեդալին արժանանում է մի մասնագիտություն, որի մասին հոգու խորքում երազում է յուրաքանչյուրը: Պրոֆեսիոնալ ճանապարհորդը մի մարդ է, ով ճանապարհորդում է տարբեր գեղեցիկ վայրերով, քաղաքներով և երկրներով, մասնակցում է տեղացիների միջոցառումներին, տոներին, ապա դրանց մասին հոդվածներ է գրում կամ այդ ամենն անում է տեսախցիկի առջև ինչ-որ հեռուստաընկերության համար: Դուք պարզապես ճանապարհորդում եք ամբողջ աշխարհով գործատուի հաշվին և դրա համար կլորիկ աշխատավարձ եք ստանում: Ի՞նչը կարող է ավելի լավ լինել: 12 շաբաթվա համար նրանք ստանում են 50.000 դոլար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել