Ռուսաստանում պետք է հասկանան, որ ցանկացած փորձ մեծացնելու՝ իրենց առանց այդ էլ դոմինանտ ազդեցությունը Հայաստանում, համաձայն ֆիզիկայի օրենքների, առաջացնելու է համարժեք հակազդեցություն, չհասկանալու և ռուսական ազդեցությունը Հայաստանում մեծացնելու փորձերին զուգահեռ Հայաստանում ավելի են տարածվելու հակառուսական տրամադրությունները!!!
Ես հակառուս չեմ, ավելին հայ-ռուսական համագործակցության կողմնակից եմ, բայց ոչ ի հաշիվ մեր ազգային, պետական շահերի և արժանապատվության:
Իսկ ինչ վերաբերում է ՌԴ կրթության նախարար Լիվանովի հայտարարություններին և խորհուրդներին, Լիվանովը լավ կանի՝ իր խորհուրդներով կիսվի միայն ՌԴ կրթական հաստատությունների ղեկավարների և ներկայացուցիչների հետ՝ ՌԴ-ում կրթության որակը բարձրացնելու ազգանվեր նպատակով!!!

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել