Տարիներ առաջ դեռ համալսարանի ուսանողուհի էի ու աշխատում էի ամերիկյան դպրոցում որպես խորհրդատու, մի օր մի ամերիկուհի ուսուցչուհի լացելով եկավ գրասենյակ ու բողոքեց, որ Հայաստանից գաղթած հայ երեխաներն ԱՆԿԱՌԱՎԱՐԵԼԻ ԵՆ... Ես էլ չհավատացի ու զարմացա...

Հիմա որ ազատ, անկախ հանրապետությունը հասել է ծայրաստիճան սնանկ ու անապահով վիճակի, հասկանում եմ, որ հայ ժողովուրդը ոչ միայն անկառավարելի է, այլև ԻՆՔՆ ԻՐԵՆ ԿԱՌԱՎԱՐԵԼ ԷԼ ՉԳԻՏԻ...

Ու չկառավարվողների մեջ առաջին հերթին մտնում են Հայաստանի պաշտոնյաները.... Հայաստանի իշխանությունները ո՛չ կառավարել գիտեն, ո՛չ էլ կառավարվել օրենքով, սահմանադրությամբ, կարգ ու կանոնով ու բարոյականությամբ.... Մտածենք, թե ինչ անենք, որ սովորենք ու սովորեցնենք հատկապես պաշտոնյաներին՝ օրենք հարգեն, սահմանադրություն հարգեն, կարգ ու կանոն հարգեն, ոչ թե ժողովրդին թալանեն ու շվշվացնելով ման գան ու ում ուզեն՝ ծեծեն ու ջարդեն...

Հայաստանի իշխանությունները հիշեցրին ամերիկյան Լե Քոնթ Ջունիոր Հայ Սքուլի հայ երեխաներին...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել