Օրեցօր համոզվում եմ, որ հայը իսկապես յուրօրինակ ազգային գենոֆոնդ կրող ազգ է, որի այսօրվա ժողովուրդը էլ ավելի հետաքրքիր է այն առումով, որ սիրում է իր հայրենակիցների հաշվին ինքնահաստատվել։ 
Այ մարդիկ, ինքնահաստատման ուղին որպես մարդ 23 տարեկանում գոնե պիտի ավարտված լինի և այնուհետ սկսվի մասնագիտական-հասարակական ինքնահաստատումը։ Եթե մարդ 50-60 տարեկանում դեռ հայի արժանապատվության վրա ինքնահաստատման փորձեր է անում որպես մարդ, սա արդեն ցավալի իրողություն է։ Եկեք սովորենք հարգել միմյանց, լսել միմյանց, հասկանալ միմյանց, ըմբռնել։ Որքան մարդ, այնքան կարծիք,սակայն այդ կարծիքները արտահայտելու ավելի գեղեցիկ և դիվանագիտական ձևեր կան։ Յուրաքանչյուրի սուբյեկտիվ կարծիքը իր օբյեկտիվ հիմքերն ունի, բայց դա կարելի է անել ավելի կոռեկտ և հավասարակշռված։ Կարդում եմ մեկը մյուսի մեկնաբանությունների տակ կատարված գրառումները և զարմանում, թե միթե կարելի է նմանօրինակ զրույցներ ծավալել, որտեղ կես ժամ մարդիկ միմյանց հետ շփվում են առանց փոխադարձ հարգանքի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել