Մի քանի դիտարկում` կիսակառույց շինության փլուզման առնչությամբ.
1. ԱԻՆ-ի, Շտապբուժօգնության և ոստիկանության արձագանքը թեև ուշացած չէր, սակայն շատ օպերատիվ էլ չէր: Երբ առաջին կայքերը նախնական տեղեկատվություն տվին դեպքի մասին, տարածքում դեռ փրկարար ուժեր չկային.
2. Երևանի մի շարք կիսակառույցներ, ընդ որում` բավական բանուկ հատվածներում, ծայրահեղ վտանգավոր են: Կոնկրետ այդ շինությունը, որի հարևանությամբ էլ ապրում եմ, և դրա շինարարությունն էլ աչքիս առաջ է եղել անցած տարիների ընթացքում, կառուցված է ճարտարապետահատակագծային և շինարարական նորմերի կոպիտ խախտումներով` առանց խոր հիմքերի. այն Գետառի փակված հունի վրա է և, բնականաբար, պետք է փլուզվեր: Սա ակնհայտ է անգամ ոչ մասնագետին.
3. Լրատվական հոսքերում էթիկապես ճիշտ ձևակերպումներ ավելի շատ եմ գտնում, լրագրողներն առաջնահերթ կարևորում են մարդկային կյանքերի մասին տեղեկատվությունը, ինչը ողջունելի է արտակարգ իրավիճակների լուսաբանման հարցում: Այնուամենայնիվ, որոշ կայքեր հավատարիմ մնացին իրենց գործելաոճին և խուճապային վերնագրեր թողարկեցին:
4. Ամենակարևորը` զոհ չունենք, մաղթենք վիրավորներին շուտափույթ ապաքինում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել