Newsline.am-ը գրում է.

Ամերիկյան Presscave.com օնլայն պորտալը հրապարակել է աշխարհի տասն առավել անվտանգ երկրների վարկանիշային աղյուսակը, համաձայն որի` 2014-2015թթ. ընթացքում Վրաստանը 6-րդ անվտանգ երկիրն է:

Apsny.ge-ի տեղեկացմամբ` ամերիկյան պորտալում ասվում է. «Վրաստանը կարելի է համարել առավել անվտանգ երկրներից մեկն աշխարհում: Ի տարբերություն այլ երկրների,Վրաստանում խաղաղ է և′ ցերեկը, և′ գիշերը:  Վրաստանում քիչ են հարձակումները, ահաբեկչություններն ու սպանությունները: Վրաստանը լավագույն վայրն է զբոսաշրջիկների համար: Այս երկիր ուղևորության ժամանակ դուք կարող եք հանգստանալ Սև ծովի ափին, բարձրանալ Կովկասի լեռները, այցելել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում ընդգրկված վայրերն ու ազգային արգելանոցները»:

Աշխարհի տասն անվտանգ երկրների տասնյակը.

1.Իսլանդիա

2.Թայվան, Չինաստան

3.Դանիա

4.Ավստրիա

6. Վրաստան

7.Կանադա

8.Ճապոնիա

9.Նորվեգիա

10.Սինգապուր

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել