Եթե ժամանակին մտածում էի, որ իշխանություններն ավելի խելացի են քան ընդդիմությունը, ապա այժմ Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներից հասկացա, որ երկուսն էլ նույն մակարդակի են: Ընդդիմությունը հայտարարում էր սահմանադրական ճանապարհով հասնել իշխանությունների տապալման, ժողովրդի տարուբերումներով քամիներ էր պատառոտում և վերջում ցնցոտիավոր երբեմնի «մարտակոչերին» առյուծակերպ հենված հոխորտում` «Մենք կհաղթեինք, եթե նրանք ուժ չկիրառեին»: Նույն գործելավոճն է ընտրել նաև Իշխանությունը Ցեղասպանության ճանաչման գործում: Վաղը արդյունքի ունայնության աշխարհի դիմաց կանգնելով` պիտի հայտարարեն «Մենք ամեն ինչ արեցինք, Թուրքիան անամոթաբար ոչինչ չարեց»: 
Թուրքիան երբեք չի ընդունի Ցեղասպանությունը, քանի դեռ մեզ գերազանցում է բոլոր ոլորտներում, ինչպես Իշխանությունները չեն ընդունի կեղծված ընտրությունները, կատարված բռնությունները, քանի դեռ գերազանցում են ընդդիմությանը բոլոր ոլորտներում: Իսկ միջազգային հանրության ճնշումը Թուրքիայի վրա Ցեղասպանությունն ընդունելու գործում էֆեկտիվ կլինի այնքանով, որքանով որ էֆեկտիվ էր միջազգային հանրության ճնշումը իշխանությունների վրա 2008-ին ընտրությունների կեղծումն ու բռնարարքները ընդունելու գործում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել