Այսօր հրավիրված էի «Երևանն է խոսում» հաղորդմանը, որի թեման Քիմ Քարդաշյանն էր։ Ցավոք, հաղորդավար Արտակ Վարդանյանը չցանկացավ կամ չկարողացավ եթերում պահպանել տարրական քաղաքակիրթ շփման պայմանները, դա արդեն իր խնդիրն է և իր մեղավորությունը, որ չի կարողանում նորմալ հաղորդումներ ապահովել, և եթերը վերածվեց կրկին էժանագին շոուի։ Եվ այս ամենի մեջ կարևորն այն էր, որ բոլոր մասնակիցներին հրավիրել էին, որպեսզի ոչ թե խոսեն Քիմից, այլ Անի Զախարյանից, ու կրկին փորձեն հասարակության առջև խեղաթյուրել իմ հայտնի մամուլի ասուլիսը, որի միակ բովանդակությունը հետևյալն էր՝ ՏԱԼ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ 35-45 ՏԱՐԵԿԱՆ ՀԱՅ ՉԱՄՈՒՍՆԱՑԱԾ ԿԱՆԱՆՑ ՄԱՅՐԱՆԱԼՈՒ ԿԱՄ ԱԶԳՈՎԻ ՈՏՔԻ ԿԱՆԳՆԵՆՔ և ՀԵՌԱՑՆԵՆՔ ՄԻ ԱՊԻԿԱՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ, ՈՎ Ի ԶՈՐՈՒ ՉԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՀԱՅ ՏՂԱՄԱՐԴՈՒՆ և ՀԱՅ ԿՆՈՋՆ ԸՆՏԱՆԻՔ ՍՏԵՂԾԵԼՈՒ և ՀԱՅ ԱՌՈՂՋ ԲԱԼԻԿՆԵՐ ՊԱՐԳևԵԼՈՒ ԻՐ ԱԶԳԻՆ։ 
Սիրելի հայրենակիցներ, ապրիլի 24-ից հետո ես պահանջելու եմ Հովիկ Աբրահամյանի հրաժարականը, քանզի գտնում եմ, որ նա ի զորու չի ԱԶԳԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ կառուցել։ Առայժմ չեմ պահանջելու Սերժ Սարգսյանի հրաժարականը, քանզի երկրում դեռ չկա ձևավորված այնպիսի քաղաքական իրադրություն, որը հնարավորություն կտա նրան փոխարինել իրապես Ազգային չափանիշներին համապատասխանող քաղաքական լիդերով։ Սակայն ամեն ինչ անելու եմ այդ իրավիճակը ձևավորելու համար, և այնժամ կտեսնենք՝ ով ով է և ինչի է ընդունակ։ Մինչ այդ պահանջելու եմ պահպանել ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ինքնիշխանությանն ամրագրող բոլոր դրույթների իրավական չափանիշների ապահովումը։ Եվ, բնականաբար, այս իշխանության խնդիրն է լինելու իրենց լրատվական կայքերի և հաղորդումների միջոցով կրկին փորձել վարկաբեկել իմ անձը։ Այս ամենի մեջ մնում է յուրաքանչյուր քաղաքացու խոհեմությունը հասկանալու, որ այսօրվա համակարգն արժանապատիվ հայուհիներին, ովքեր իրենց երիտասարդ ճակատին կնճիռներ են ավելացնում ազգային խնդիրներ լուծելու համար, ամեն ինչ անում է վարկաբեկելու համար, իսկ անբարոյականությունը մտցնում մեր եթեր, մեր ազգային խնդիրների լուծման տիրույթ, կապում Հայոց Պահանջատիրության հետ, ապահովում նրա անվտանգությունն ու էժանագին շոուները։ Եղեք ազնիվ, հետևեք զարգացումներին, քանզի ես ձեզ հետ ազնիվ եմ և ուզում եմ, որ դուք արժանապատիվ ապրեք արժանապատիվ երկրում, որտեղ հայի այցեքարտը մերկ հետույքը չի, այլ հայի արժանապատվությունն ու քաղաքացիական որակը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել