Այդքան ծեծված և արդեն տհաճ դարձած Բաքվի խաղերի թեման...
FB-յան էջիս է գալիս Ադրբեջանի հավաքականի կազմում Օլիմպիական չեմպիոն դարձած, ազգությամբ կարծեմ դաղստանցի Շարիպ Շարիպովի հայտարարությունը, թե հայ ըմբիշները չպետք է ՎԱԽԵՆԱՆ Բաքու գալուց, մենք՝ ըմբիշներս, ոչ մի անձնական խնդիր չունենք իրար հետ՝ չնայած քաղաքական լարված դրությանը...
Հասկանում եմ, որ միգուցե Շարիպովն առանց խորությամբ մտածելու է ասել և միգուցե չի ցանկացել ոչ ոքի վիրավորել, բայց առնվազն ծիծաղելի և ոչ կոմպիտենտ են նրանք, ովքեր իսկապես կարծում են, որ Հայաստանի ըմբշամարտի հավաքականները՝ թե հունահռոմեական, թե ազատ ոճի, վախենում են ինչ-որ մի երկրում մրցելուց...
Կրկնում եմ, որ ավելի հասկանալի լինի. վախեցողները 2007-ին էլ չէին գնա։
Հիմնական պատճառն ըմբիշների չմասնակցության աշխարհի վարկանիշային առաջնությունն է, որը ժամկետային առումով շատ մոտ է Բաքվի խաղերին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել