Interpress.am-ը գրում է.

Այն ժամանակ, երբ Germanwings-ի 9595 չվերթն ուսումնասիրող  որոշ քննիչներ քրքրում են Ալպերի աղբը, մյուսները առանձնատներում, հիվանդանոցներում և բժիշկների գրասենյակներում Անդրեաս Լուբիցի կյանքից պատառիկներ են որոնում:

Ինչպես հայտնի է դարձել բժշկի գրառումների տեղեկատվության արտահոսքի արդյունքում՝ ընկճախտ ախտորոշում, դեղատոմս, ինքնասպանության մասին մտքեր, կոտրված սիրտ, աչքի խնդիր, այս ամենը խտացնում են հոգեկան հիվանդ երիտասարդի պատմությունը, ով զանգվածային սպանություն և ինքնասպանություն է կատարել: Դրանք նաև խնդիրներ են առաջացնում Lufthansa-ի՝ Germanwings-ի մայր կազմակերպության համար, որը, որոշ փորձագետների համաձայն, ներկայումս կարող է 300 միլիոն դոլարին գերազանցող լուրջ կորուստներ ունենալ:

Փորձագետները վիճաբանում են, որ ավիաընկերությունը պետք է իմանար, որ Լուբիցը այն մարդը չէր, ում կարելի էր վստահել 150 մարդու կյանք: Ինչպես դա տեղի էր ունեցել Ջարեդ Լոուների և Ադամ Լանզայի դեպքի ժամանակ, աղետի վերագրումը հոգեկան հիվանդությանը մղում է մարդկանց առավել մանրակրկիտ ուսումնասիրել այն մարդկանց հոգեկան առողջության պատկերը, ովքեր ձգտում են հասնել ոչնչացման, խեղման գործիքներին, և ավելի լուրջ սահմանափակումներ մտցնել նրանց համար, որոնց մոտ հոգեկան հիվանդություն է ախտորոշվել:

Սակայն ինչպես ձեզ կասի ցանկացած հոգեկան առողջ պրոֆեսիոնալ (ինչպես որ շատերն արել են օդանավի վթարի արդյունքում), մոտավորապես յուրաքանչյուր  3 ամերիկացուց 1-ը ամեն տարի համապատասխանում է հոգեկան հիվանդության ախտորոշման չափանիշներին, և  մեր մոտ կեսից ավելին կյանքի ընթացքում առնվազն մեկ անգամ կարող է ախտորոշվել որպես հիվանդ: Սակայն, չնայած ախտորոշմանը, հոգեկան հինադությամբ մարդիկ, նույնիսկ այնպիսի ծանր հոգեկան խանգարումների դեպքում, ինչպիսին է շիզոֆրենիան, կատարում են ոչ ավելի շատ բռնությամբ ուղեկցվող հանցանգործություններ, քան հասարակության մնացած մասը:

Եվ այն մարդկանց մեծամասնությունը, ովքեր ինքնասպանության մասին մտքեր են ունեցել, չեն գնում այդ քայլին, ուր մնաց գնան մի օդանավով լի անծանոթ մարդկանց սպանությանը: Ավելի ակտիվ հոգեբանական հետազոտությունները զուգորդվում են աշխատանքից հեռացնելու հնարավորությամբ, ինչպես որ զգուշացրեց Թռիչքների ուղեկցորդների գերմանական կազմակերպության  (organization of German flight attendants ) ղեկավարը, կարող է հակառակ արդյունք  ունենալ.

«Կուզենայի զգուշացում անել անձնակազմը բացարձակ թափանցիկ մարդկանցով համալրելու դեմ»: «Դա միայն կնշանակի, որ ինչ-որ մեկն ուղղակի բժշկի մոտ չի գնա», կամ, քանի որ ախտորոշումը գրեթե ամբողջությամբ կապված է հետազոտվողի ինքնադրսևորումից, օդաչուն կարող է խաբեությամբ խուսափել հոգեկան ախտորոշման ուսումնասիրությունից կամ, ինչպես ակնհայտորեն Լուբիցն է արել, սահմանափակվելով նավախցիկի դռան մասին իր  հարցումներով կամ որոնողական համակարգում ինքնասպանության մեթոդներով:

Հոգեկան խանգարումները հստակ ախտորոշելը դժվար է: Ամեն օր բժիշկ փորձագետները բախվում են քրեական գործերով մեղադրվող անձանց ճիշտ ախտորոշման խնդրին, եթե այդպիսիք կան: Նույնիսկ եթե կարողանայինք օդանավերի անձնակազմերին անցկացնել օդանավակայանի՝ մարմնի սկաներներին համապատասխան սարքավորման միջոցով, միևնույն է, արդյունքները հստակ տեղեկություններ չեն տա այն մասին, թե ինչ-որ մեկն ապագայում ինչպես կվարվի:

Հոգեկան առողջության ոլորտի աշխատակիցները հաճախ են կանչվում ախտորոշումների, որպեսզի օգնեն կորպորացիային որոշելու, թե արդյոք թեկնածուն լավ աշխատող կլինի, օրինակ, կամ օգնելու քրեական արդարադատության համակարգին որոշելու, թե արդյոք սեռական հանցագործը պետք է մեկուսացվի հասարակությունից, սակայն անպիտան աշխատողները շարունակում են աշխատանք ստանալ, իսկ սեռական հանցագործները երբեմն համարվում են հանրության համար ոչ վտանգավոր և հետագայում կրկին հանցանք են գործում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել