Գերված հայրենիքում ապրող, ստրկացված, կեղեքված, խաբված, լքված ժողովրդի վախն ու հուսահատությունն ունի հստակ բացատրություն: Խիստ անհասկանալի է Հայաստանից փախչող, սփյուռքում հաստատվող հայերի խուլ լռությունը՝ սեփական հայրենիքի մահամերձ վիճակի հանդեպ: Այս կեցվածքը, սպանիչ անտարբերությունն իր հերթին փոխանցվում է նաև դասական սփյուռքին, հին սփյուռքահայությանը, որոնք, տեսնելով հայաստանցիների «անգործությունը», իրենք էլ չեն հասկանում, թե ինչ է կատարվում իրականում, որը պետք է լինի իրենց անելիքը կամ առահասարակ ունե՞ն արդյոք իրենք որևէ անելիք, երբ դժոխքից փախածները քայլ չեն անում այնտեղ գերված իրենց հարազատների փրկության համար: Այս վարակիչ համազգային անտարբերությունը դառնում է խիստ վտանգավոր և մեր գործած բազում մեղքերի վրա վերջակետ դնող մեղք է դառնում...

Հ.Գ. Այնպիսի տպավորություն է, կարծես ոչ թե Ցեղասպանության 100-ամյա տարելից ենք նշում, այլ ցեղասպանվում ենք...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել