ԿՈՉ բոլոր բևեռների իրական ընդդիմադիրներին...
Հայաստանում արմատական բարեփոխումների կարող ենք հասնել 2 ճանապարհով․
1․ Լիարժեք մերժելով այսօրվա իշխանությանը և նրանց դիտարկելով որպես ներքին թշնամի
2․ Այսօրվա իշխանությանը դիտարկելով ՀՀ Ազգային արժանապատվությունը, ՀՀ իրավական կարգավիճակը տապալած քաղաքական մարմին, որը ձախողումների հետ միասին ունի նաև լավ-վատ ձեռքբերումներ, և քաղաքացիական առողջ ակտիվացման ժամանակ ունակ է պարտադրանքի ուժով կատարել քայլեր։ 
Առաջին տարբերակը կիրառել են շատերը և բացի քաղբանտարկյալներից, ներքին վայրագություններից, ժողովրդի հերթական հիասթափությունից՝ այլ էական ձեռքբերում չենք գրանցել։
Ինձ համար ընդունելի է երկրորդ տարբերակը։ Եթե ընդդիմության տարբեր բևեռները միավորվեն մեկ իրական ազգային ծրագրի ներքո, եթե կարողանան վայր դնել անձնական ամբիցիաները և սովորեն լսել իրար առաջին հերթին, քանզի հենց ընդդիմության մեջ ունակ չեն իրար լսելու, և կարծիքների տարբերությունն ընկալվում է ոչ թե առողջ քննարկման առարկա, այլ դառնում է թշնամանքի առարկա, եթե կարողանան հզոր ընդդիմադիր շարժման միջոցով պահանջել այս իշխանություններից լուծել երկրում ՀՀ քաղաքացու առջև ծառացած բոլոր առաջնահերթ հիմնահարցերը, Ազգային անվտանգությանը սպառնացող ներքին և արտաքին մարտահրավերները, ապա մենք համատեղ ուժերով, հային հայի դեմ չհանելով՝ կկարողանանք լուծել մեր ներքին խնդիրները և նոր քաղաքական արդյունքի հասնել։ Կրկնում եմ, հեղափոխություններն ու իշխանափոխություններն ինքնանպատակ չպետք է արվեն, դրանք պետք է ունենան գաղափարական, քաղաքական, տնտեսական կայուն փոփոխություններ երաշխավորող հիմքեր, իսկ դրան կարելի է հասնել միմիայն քաղաքական-մասնագիտական ներուժի մեկտեղման և ազգային լուրջ գործընթաց սկսելու պարագայում, որտեղ հարթակում կլինեն բոլոր նրանք, ովքեր գործով են ապացուցել իրենց ծրագրերը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել