Գեորգ Օհմը 1811 թ-ին ավարտել է Էռլանգենի համալսարանը և մաթեմատիկա ու ֆիզիկա է դասավանդել տարբեր գիմնազիաներում: 1827-ին Օհմը հրատարակեց իր «Գալվանական Սխեմայի Մաթեմատիկական Հետազոտումը» («Die galvanishe Kette, mathematisch bearbeitet») գիրքը։ Այնուհետև տեղափոխվեց նոր աշխատանքի Նյուրնբերգի Պոլիտեխնիկական դպրոցում 1833-ին։ 1833թ-ից նա եղել է Նյուրնբերգի բարձրագույն պոլիտեխնիկական դպրոցի պրոֆեսոր, 1839 թ-ից՝ ռեկտոր, 1849–52 թթ-ին՝ Մյունխենի համալսարանի պրոֆեսոր: Օհմն իր աշխատանքների համար 1841 թվականին ստացել է «Քոփլիի Մեդալ»։ 1842թ-ին Օհմն ընտրվել է Լոնդոնի թագավորական ընկերության անդամ: 1845 թվականին դարձել է Բավարիայի հումանիտար գիտությունների ակադեմիայի լիիրավանդամ։ 1852-ին Մյունխենի համալսարանում սկսեց փորձարարական ֆիզիկա դասավանդել։

Օհմն առաջինն է կատարել հոսանքի աղբյուրի էլեկտրաշարժ ուժի չափումները: Նա բացահայտել է մի օրենք (Օհմի օրենքը), որը կապ է հաստատում հոսանքի ուժի, լարման և դիմադրության միջև, տվել է նաև այդ օրենքի տեսական հիմնավորումը: Ներմուծել է էլեկտրաշարժ ուժ, լարման անկում և հաղորդականություն հասկացությունները:

Առաջարկել է ձայնի բարդ կազմության գաղափարը և ցույց տվել, որ պարզագույն լսողական զգացողություն են առաջացնում միայն ներդաշնակ տատանումները, որոնք ականջն առանձնացնում են բարդ հնչյուններից (Օհմի ձայնագիտական օրենք):
Միավորների միջազգային համակարգում Օհմ (Օ) է կոչվում էլեկտրական դիմադրության միավորը:

1Օ (Օհմ)-ը էլեկտրական շղթայի այն տեղամասի դիմադրությունն է, որի ծայրին, 1 Ա հոսանքի ուժի դեպքում, առաջանում է 1 Վ լարում:
1Օ=1Վ/Ա

Հ.Գ. Հուսամ՝ շատերը հիշեցին ֆիզիկայի ամենահետաքրքիր՝ Օհմի օրենքը.

I=U/R

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել