Չեմ կարողանում, երևի թե, ճիշտ հաշվարկել, ուրեմն էդ տականք Սախալինի գուբեռնատորն էդ ինչքա՞ն փող էր գողացել։ Մի միլիարդ ռուբլին ինչքա՞ն ա։ Ճիշտ ե՞մ հասկանում, որ էսօրվա կուրսով մի 150 միլիոն դոլար ա։ Ու էդ սաղ փողն էլ թուղթ ռուբլիով քյաշ է՞ր պահում։ 
Ապուշ ա իսկականից։ Ասում են՝ մենակ գրիչ ուներ մի հատ՝ կես միլիոն դոլար արժեր... Յանի մենակ դրանով էր պայմանագրերն ու հրամանները ստորագրում: Փաստորեն, գրիչ ուներ, իսկ խե՞լք։

Բայց դե ինչ-որ բան ա փոխվել էդ երկրում, տեսնում եմ... Եթե դրան իսկականից պատժեն ամենաբարձր մակարդակով, ճիշտ կլինի: Համ ժողովուրդը դրանց կսկսի մանրից հավատալ, համ մի դրական տենդենց կզգացվի: Ուրիշ ձևով Պուտինը երկիրը չի կարողանա պահի: Բայց, աչքիս, հասկանում ա... Ու անում ա: Կանի...

Մեկն ըլի՝ ինձ ասի՝ այ տղա, քո դարդը լացի... Ի՞նչ մի հատ ուրիշ երկրի վիճակին ես նայում, քոնի մասին մտածի։ )))

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել