Կրծքի քաղցկեղի վիրահատությունն ընդմիշտ փոխում է կնոջ կյանքը։ Այն թուր է, որը երկու սայր ունի, որովհետև մի կողմից կրծքի քաղցկեղի հեռացումը կյանքեր է փրկում, մյուս կողմից շատ հոգեկան խնդիրներ է ստեղծում կանանց համար՝ կապված ինքնագնահատականի և կանացիության կորստի հետ։
Ամեն կին ինքն է ընտրում, թե ինչպես տանի վերականգման փուլի դժվարությունները, այնպես, ինչպես ինքն է ճիշտ համարում։ Հարգանքի է արժանի այս կանանց որոշումը, ովքեր որոշել են ընդգծել իրենց կանացիությունը դաջվածքի գլուխգործոցների միջոցով։
Նուրբ, բարակ

Գիծը նրբորեն անցնում է կնոջ իրանի և կրծքավանդակի վրայով և հազիվ նկատելի դարձնում վիրահատության սպիերը։
Հրեշտակի թևեր և Հույսի սիմվոլը
Քաղցկեղը վերապրած այս կինը հավերժ կհիշի իր պայքարը հիվանդության դեմ և ընդմիշտ հույս կպահի հոգում։
Ծաղկե կրծկալ

Այս հասարակ դիզայնով ծաղիկը խորհրդանշում է կրծկալը։
Հնդկացիական դիզայն

Գունավոր լուծում

Քաղցկեղը վերապրած կինը որոշեց գունավոր դաջվածքով թաքցնել իր սպիերը։
Գեղեցիկ աստղ

Այնքան շատ պատճառ կա այս դաջվածքը սիրելու. այն հանդիսանում է և՛ կանացիության, և՛ հոգու ուժեղության խորհրդանիշ։
Ծաղիկ, որը սկիզբ է առնում թևից



