Լևոն Զուրաբյանն այսօր, շնչակտուր լինելով, հասցրել էր տեղեկացնել, որ իրենք պատրաստ են համագործակցության ԲՀԿ-ի հետ: Եվ իհարկե այս ամենը նրա համար, որ ԲՀԿ ԳՄ նիստին ՀԱԿ-ի հարցն էլ քննարկեն: Հետաքրքիր բան է կյանքը, երբ սովորում ես փողերին, հետո շատ ավելի դժվար է դառնում հարմարվել կյանքին: Ըստ երևույթին, ՀԱԿ-ը սովորել է ճոխ ապրելուն, լավ փողկապներ կապելուն, ճոխ ծնունդներին, կարճ ասած՝ գումարի համար նրանք ամեն ինչի պատրաստ են այս պահին: Չի կարելի բացառել, որ եթե ԲՀԿ-ն մերժի, ապա նրանք կփորձեն համագործակցության եզրեր գտնել ՀՀԿ-ի հետ, քանի որ իրականում նրանց ոչ ժողովուրդն է հետաքրքրում, ոչ էլ երկրի առջև ծառացած խնդիրները:
Հ.Գ. Հետաքրքիր բան է քաղաքականությունը, ճիշտ է՝ շատերը պնդում են, որ դա պոռնկություն է, բայց իրականում «քաղաքականությունը պոռնկություն է պոռնիկների համար», ինչպես ասում էր Զուրաբյանի առաջնորդը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել