Interpress.am-ը գրում է․

Մրցանակաբաշխությունը առաջին անգամ հեռարձակվել է 1953 թվականին: Բոբ Հոուփի խորհուրդը այն տարի՝ նայել պարտվողներին:

Քանի որ այն տեղի էր ունեցել 1953 թվականին, հարսի հղիության պատճառով արագ կազմակերպված հարսանիք էր հիշեցնում. հին Հոլիվուդն ու նրա, ինչպես արտահայտվել էր Բոբ Հոուփը,  «մանուկ հարս» հեռուստատեսությունը, արդեն հաջողությամբ շարժվում էին առաջ, և հետ գնալու համար արդեն ուշ էր: Նրանք այդ տարի այն պաշտոնական դարձրեցին՝ հեռուստադիտողներին ցուցադրելով Օսկարի մրցանակաբաշխությունը՝ առաջին անգամ հեռարձակելով Հոլիվուդի ամենամյա արարողությունը:

25-րդ ակադեմիական մրցանակաբաշխության հեռարձակման բյուջեն կազմում էր քառորդ միլիոն դոլար, իսկ գիշերը արարողությունը վարելու համար Լոս-Անջելեսից հրավիրվել էր փորձառու Հոուփը: Ի սկզբանե պարզ էր, որ հեռուստատեսությունը կփոխի Օսկարի մրցանակաբաշությունը:

Հոլիվուդի RKO Pantages թատրոնի մոտ հավաքված ֆիլմերի սիրահարների համար շոուն ծանոթ էր, լուսարձակները լուսավորում էին գիշերային խոնավ երկինքը,  իսկ կադիլակներից դուրս էին գալիս թանկարժեք քարերով զարդարված և մուշտակներ հագած անձինք: Սակայն TV տեսախցիկներով, խոշորացնող լինզաներով,  լուսարձակներով և մոնիտորներով լեցուն ապարանքի ներսում կինոաշխարհի 2800 հոգանոց  բարձր հասարակությունը հստակ գիտակցում էր, որ ժամանակները փոխվել են:

34 միլիոն հեռուստադիտողներից շատերն առաջին անգամ էին տեսնում Հոլիվուդյան ամենահայտնի աղմկոտ ամենամյա իրադարձությունը: Ամբողջ շոուն ղեկավարող հեռուստատեսային տեխնիկները հիանալի աշխատանք կատարեցին՝ հերթականությամբ հեռարձակելով Հոլիվուդի և Մանհեթնի միջազգային թատրոնի իրադարձությունները, որտեղ ընթանում էր մրցանակաբաշխության երիտասարդական  արարողությունը:

Կինոյի թագուհիները, որոնց մի մասը առաջին անգամ էր հեռուստատեսությամբ երևում, շատ ավելի հիասքանչ էին երևում, քան երբևէ, սակայն նրանցից մի քանիսը շփոթված էին: Տեսախցիկները կարող են ավելի քիչ դաժան լինել (պարտվողները անտեսվել էին հանդիսատեսի կողմից, չնայած այն հանգամանքին, որ Բոբ Հոուփն խորհուրդ էր տվել նայել նրանց. «Դուք կտեսնեք մեծ ընկալունակություն, սպորտային վարպետություն՝  մեծ դերակատարում»): Սակայն շոուն շատ ավելի գրավիչ էր անակնկալ աստղային ուղիով»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել