Ավետիսյանների ընտանիքի նկատմամբ ոճրագործությունից 40 օր անց, և ընտանիքի հարազատները և ողջ հայ հասարակությունը պատված են անորոշության հերթական մշուշով, որը ՀՀ իրավապահ մարմինների և ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի համար դարձել են հիմնական աշխատաոճ։ ՀՀ դատախազությանն ուղղված իմ մի քանի նամակներին ի պատասխան, եկել է ցինիկ պատասխան այն մասին, որ գործի ընթացքին կարող եմ հետևել դատախազության կայքից։ Եվ այս ամենը իմ կողմից լիարաժեք իրավական հիմնավորումներ պարունակող հարցադրումներից հետո, որոնք վերաբերում էին ՀՀ օրենսդրության մի քանի դրույթների կոպիտ խախտմանը։ Այս ամենից հետո իմ գնահատականը հստակ է՝ ՀՀ դատախազ Գևորգ Կոստանյանը պիտի պաշտոնանկ արվի և եթե այս պահին ընդդիմադիր պատգամավորներն այս հարցը չեն մտցնում ԱԺ-ի օրակարգ, ուրեմն իրենք նույնպես առայժմ մատնված են անգործության։ Շուտով համապատասխան պահանջով նամակներ եմ հղելու ԱԺ մի քանի պատգամավորների, որոնց թվում են Նիկոլ Փաշինյանը, Զարուհի Փոստանջյանը, Նաիրա Զոհրաբյանը, բոլոր գյումրեցի պատգամավորները, ովքեր այս մենից հետո պարտավոր են պահանջել Կոստանյանի պաշտոնանկությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել