Ախր դե մի տեսակ շատ անհասկանալի իրավիճակ է ստեղծվում Հայաստանում վաճառվող գազի պարագայում: Ամբողջ աշխարհում դիրքորոշումներ են փոխվում: Խոշոր, նավթ ու գազ արտահանող երկրները հրաժարվում են ամերիկյան դոլարից: Դե երևի հասկանում են, որ ահռելի մեծ կորուստներ են տանում այդ պարագայում: Քստատի, ամենաակտիվն են մեր գործընկերներն ու հարևանները՝ Ռուսաստանը, Ղազախստանը, դաժե Իրանը… 
Իսկ մեզ՝ Հայաստանում գտնվող բնակչությանը, չինովնիկները համոզում են, որ պարտավոր ենք շարունակել հենց դոլարով վճարել: Եվ նույնիսկ ապացուցում են, որ 20 տոկոսանոց դոլարի արժույթի կորուստը պարտավոր ենք մեր՝ հայ ժողովրդի ծակ գրպանից լրացնել: Մի տեսակ ձեռ առնելու նման մի բան ա ստացվում, չեք կարծո՞ւմ, ժողովուրդ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել