Հարգելի գործընկերներ,
արդեն տեղյակ եք, որ Հայաստանում է գտնվում Սլովակիայի գերագույն դատարանի պաշտոնական պատվիրակությունը՝ գերագույն դատարանի նախագահ Շտեֆան Հարաբինի գլխավորությամբ։ Հարաբինը չափազանց հայասեր մարդ է, ով դեռևս արդարադատության նախարար եղած ժամանակ հեղինակեց ու Սլովակիայի պառլամենտում անցկացրեց ցեղասպանությունը ժխտելու առթիվ նախատեսող քրեական պատասխանատվության օրենքը։ Արդեն երեք օր է, ինչ անձամբ ճանաչում եմ այդ մարդուն։ Հարաբինն աննկարագրելի մտքի տեր մարդ է։ Հարաբինն այն եզակի Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաներից է, ում համար ամենացավոտ թեմաներից է Հայոց Ցեղասպանությունը։ Այսպիսով սիրով տեղեկացնում եմ, որ նախագահ Հարաբինը հոկտեմբերի 11-ին Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի հետ կայցելի Ծիծեռնակաբերդ։ Այցելությանը կարող են մասնակցել բոլոր լրագրողները, որտեղ եզակի հնարավորություն կունենան հարցեր տալ Հարաբինին։ Վստահեցնում եմ, որ հարցերի պատասխանները կլինեն չափազանց հետաքրքիր։ Սպասում ենք բոլորիդ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել