Interpress.am-ը գրում է․

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է «վճարել» 1915-ին սկսված հայերի զանգվածային սպանությունների համար, միայն այն դեպքում, եթե «անաչառ պատմաբանների խորհուրդը» ընդունի, որ մահացող Օսմանյան կայսրությունն իսկապես մեղավոր է հանցագործության համար:

«Եթե պարզվի, որ մենք հանցագործություն ենք կատարել և պետք է վճարենք, ապա Թուրքիան կորոշի գումարը և կձեռնարկի անհրաժեշտ քայլեր», Էրդողանը հայտարարել է պետական TRT հեռուստաալիքով հինգշաբթի, հայտնում է French Presse գործակալությունը:

«Մենք ասում ենք, եթե դուք անկեղծ եք այս հարցում, ապա եկեք թողնենք դա պատմաբաններին, թող նրանք ուսումնասիրեն հարցը, եկեք բացենք մեր արխիվները», Էրդողանը շարունակել է: «Մենք բացել ենք մեր արխիվը, ներկայացրել ենք ավելի քան մեկ միլիոն փաստաթուղթ: Եթե Հայաստանն էլ արխիվ ունի, ապա նույնպես պետք է այն բացի»:

Էրդողանի մեկնաբանությունները ստացվում են հայերի սպանությունների` 20-րդ դարի ամենավիճելի ու հակասական իրադարձություններից մեկի հարյուրամյակից մի քանի ամիս առաջ: Իր գոյության մայրամուտին գտնվող Օսմանյան կայսրության զինվորները մեղադրվում են հարյուր հազարավոր էթնիկ հայերի սպանության համար, որոնք ապրում էին այժմյան Թուրքիայում և արտաքսվել են այսօրվա Հայաստան:

Թուրքիայի կառավարությունը պնդում է, որ սպանությունները եղել են Օսմանյան ժամանակաշրջանի ավարտի ժամանակ առաջացած համատարած քաոսի արդյունք, որի ժամանակ սպանվել են նաև շատ թուրքեր: Գրեթե հարյուր տարի շարունակ Թուրքիան վիճարկում է սպանությունները և պայքարում է «Հայոց Ցեղասպանություն» պիտակի դեմ, որը լայնորեն օգտագործվում է Հայաստանում ու հայկական սփյուռքում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել