Interpress.am-ը գրում է․

Խորհրդային միության նախկին առաջնորդ Միխայիլ Գորբաչովը ասել է, որ Արևմուտքը Ռուսաստանին հակամարտության մեջ է ներքաշում:

ԽՍՀՄ նախկին առաջնորդ Միխայիլ Գորբաչովը, ով մեծ ճանաչման է արժանացել Սառը պատերազմի ավարտին նպաստելու համար, այժմ Արևմուտքին և ԱՄՆ-ին մեղադրում է Ուկրաինայի հարցում Ռուաստանին, իր խոսքով ասած, «տաք պատերազմի» մեջ «ներքաշելու» մեջ:

«Ցավոք, ես չեմ կարող ասել, որ Սառը պատերազմը «տաք պատերազմի» չի վերածվի»,-ասել է պարոն Գորբաչովը: «Վախենում եմ, որ նրանք ռիսկն իրենց վրա կվերցնեն»:

Ինտերֆաքս լրատվական ծառայության մեկնաբանություններում պարոն Գորբաչովը շեշտել է արդեն ավելի քան 5000 կյանք խլած Ուկրաինական ճգնաժամը՝ ասելով, որ ամերիկյան «դոմինանտության» տենչանքը այս ճգնաժամի ետևում է:«Ո՞ւր է առաջնորդելու մեզ այդ ամենը,-ասել է նա,-Սառը պատերազմն արդեն բացահայտ է իրականացվում: Ի՞նչ է լինելու հաջորդը»:

Վերջին շաբաթներին Ռուսաստանի հետ Ուկրաինայի արևելյան սահմանին կռիվները դարձյալ սրվել են, խախտվել է գրեթե մեկ տարի առաջ կնքված հրադադարը:

Ուկրաինային վերջին օրերին ԱՄՆ-ի և Եվրոպական միության կողմից խոստացվել է միլիարդավոր ոչ գումարային օգնություն, իսկ Մոսկվային՝ մեծ ծավալի պատժամիջոցներ: Գորբաչովը քննադատել է հատկապես պատժամիջոցները.

«Այն ամենը ինչ լսում ենք վերաբերում է Ամերիկայի և Եվրոպական միության կողմից Մոսկվային ուղղված պատժամիջոցներին: Նրանք իրենց գլուխները վերջնականապես կորցրե՞լ են»:

Երկար տարիներ Արևմուտքը Գորբաչովին ներկայացրել է որպես երկխոսության և զսպվածության ձայն, անգամ երբ նա Ռուսաստանում ամոթանքի սյունին է գամվել Սովետական կոմունիստական կայսրության իր «գլասնոստ ի պերեստռոյկա» քաղաքականության քանդման հարցում ցուցաբերած օգնության համար:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ասել է, որ Գորբաչովի՝ չափազանց բաց լինելը և տնտեսական վերակառուցման ռազմավարությունը վատագույնն էր, որ տեղի է ունեցել նախկին կայսրությունում, իսկ Գորբաչովն իր հերթին Պուտինի Ռուսաստանը անվանել է «կեղծ ժողովրդավարություն»:

Անցած աշուն, Գորբաչովն ասաց, որ Ուկրաինական ճգնաժամը վտանգավոր կերպով ուղղվում է դեպի պատերազմ և կոչ արեց Ռուսաստանին և Արևմուտքին «սառեցնել» այն՝ ուղղվելով դեպի հատուկ երկխոսություն և հանդիպում: Այդ ժամանակ նա իր «Գորբաչով հիմնադրամ»-ի կայքում տեղադրված հոդվածի մեջ ճգնաժամի համար «երկու կողմերին» էլ մեղադրում էր.

«… Ուկրաինական հակամարտության երկու կողմերն էլ խախտել են հրադադարը, երկու կողմերն էլ մեղավոր են վտանգավոր զինատեսակներ օգտագործելու և մարդու իրավունքների խախտման հարցում…»:

Դրանով հանդերձ անցած ամիսներին Սովետական միության նախկին առաջնորդը փոխել է իր ինտերնացիոնալիստական որոշ շերտագծեր և, կարծես, ձգտում է արդարացնել Պուտինի քաղաքականությունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել