Չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր լարված իրավիճակում քննադատում են ՀՀ ուժային կառույցներին կամ վերջիններիս ղեկավարներին: Անկախ մեր քաղաքական և բոլոր տեսակի կողմնորոշումներից՝ յուրաքանչյուրս պետք է պետականամետ լինենք՝ այսինքն թույլ չտանք թշնամուն մեր պետության դեմ օգտագործել հենց մեր գրառումներն ու կարծիքները: Յուրաքանչյուր քննադատություն ՊՆ-ի, բանակի դեմ հայտնվում է ադրբեջանակ կայքերում՝ հայերը հայերի մասին և այլ խորագրերով:

Մի՞թե այդքան դժվար է գոնե լարված ժամանակահատվածում զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց և լայքեր հավաքելուց... Շատ ավելի կարևոր ու լուրջ հարցեր կան, քան դիտումներն ու լայքերն են, առավել ևս այս շրջանում...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել