“The discovery of truth is prevented more effectively, not by the false
appearance things present and which mislead into error, not directly by weakness
of the reasoning powers, but by preconceived opinion, by prejudice.”

Arthur Schopenhauer

—Հարգելի Դատարան, հարգելի երդվյալ ատենակալներ, հարգելի ներկաներ… Ձեր առջև՝ մեղադրյալի աթոռին, նստած է իմ պաշտպանյալը, որի համար մեղադրող կողմը անհիմն կերպով հինգ տարվա ազատազրկում պահանջեց։ Սույն դատավարության ընթացքում ես անհերքելի փաստեր կներկայացնեմ առ այն, որ այդ մեղադրանքը ցնդաբանություն է, և որ իմ պաշտպանյալն անմեղ է ու անմասն գողությանը։ Մեծարգո պարոն դատավոր, միջնորդում եմ դատարան հրավիրել Երևանի տաքսու վարորդների լիգայի լիազոր ներկայացուցչին՝ որպես վկա հարցաքննվելու համար։

— Պարոն Պողոս Պետրոսյան (այստեղ և հետայսու ազգանունները փոխված են), դուք երդվու՞մ եք ասել ճշմարտությունը, միայն ճշմարտությունը և ոչինչ ճշմարտությունից զատ։

— Մորս թանկ-ազիզ արև…

— Պարոն Պողոս Պետրոսյան, դուք ի՞նչ էիք անում սույն թվականի փետրվարի քսաներեքին՝ երեկոյան ժամը տասնինը զրո զրոյին։

— Կլենտին քշըմ ի ՏԷՑ-ի կրուգ։ Քաղաք պրոբկեք ին։ Իմ էլ ցապկի պաչևնիկը ստուկ էր տվե, դանդաղ ի քշըմ, դրա համար էն գազի զապրավկին հլա չէի հասել։ Կլենտն էլ մի օռռաշի մեկը դուրս էկավ՝ մուննաթ բան, թե ուշանըմ ա… մանր էլ չունեի թարսի պես… Դե ախպեր ջան, ուրդուց մանր ըլնի, որ աշխատածս գազին եմ տալըմ, օֆիսի տերերն էլ…

— Պարոն Պետրոսյան, փաստորեն այդ պահին գտնվում էիք քաղաքի հակառակ ծայրու՞մ։ Այսինքն դուք հանցագործության վայրում չէի՞ք։

— Աբալամ, սաղ երգիրը հանցագործության վայր ա։ Ի՞նչ տարբերություն ուրդե ի։ Հա, մյուս ծերն էի։ Սաղս էլ էդ ծերին ենք, հը հը հը…

— Պարոն Պողոս Պետրոսյան, այդ դեպքում ինչպե՞ս կհիմնավորեք ձեր՝ լայն տարածում գտած պնդումները ոճրագործության հանգամանքների մասին, ըստ որոնց մեղադրյալն անմեղ է։

— Համմե՞…

— Ասում եմ՝ ու՞րդուց գիտես, թե ինչը ոնց ա եղել։

— Հարազատ ջան, դրանից էլ պարզ բա՞ն… էդ լիբոյ մարդու հարցնես կասի։  Նայի ստե… էս տղեն էդքան բան չեր կարա աներ, որովհետև էդ մեշոկը որ գողության տեղ թողել էին, էդ մեշոկը թուրքական էր։ Չեք ջոկու՞մ, որ էստեղ թուրքի մատը խառն ա։ Պուտինը որ գնաց Ստամբուլ բա չտեսա՞ք Էրդողանի հետ ոնց ին իրար աչքով ունքով բան-ման հասկացնըմ։ Հենց տրա մասին էր, որ էդ ամեն ինչը կոխեն-տանեն։ Էս տղեն էլ ասել ա, որ ինքը կյանքում Թուրքիա տեղ չի հանգստացել։ Է պարզ ա, որ գլխին շինըմ են։

— Միջնորդում եմ դատարան հրավիրել Հայաստանի լրագրողների ասոցիացիայի քարտուղար, «ՆյուՍքենդըլֆաքմեդիա կետ էյեմ» կայքի գլխավոր խմբագիր Նազելի Համազասպյանին։

— Տիկին Համազաս…

— Օրիորդ։

— Ներեցեք՝ օրիորդ Համազասպյան, դուք երդվու՞մ եք ասել ճշմարտությունը, միայն ճշմարտությունը և ոչինչ ճշմարտությունից բացի։

— Գ**թ ըլեմ։

— Օրիորդ Համազասպյան, դուք ձեր կայքում հնչեցրել եք այն կարծիքը, որ մեղադրյալն անմեղ է։ Խնդրում եմ հիմնավորեք։

— Ազ, հարյուր տոկոս ազեռբայջանցիների արածն ա, որտև էդ պարզից պարզ ա ու ուրիշ տարբերակ չկա ու չի կարա լինի։ Ոնց կարար էս տղեն Հայաստանի էդքան բանը տարած լիներ։ Պարզ ա չէ՞, որ Պուծինը էն գլխից էլ մտածել էր, որ էդ փողերը հայաստանից գողանա՜, տա Կադիռըվին, որ նա էլ էթա Խադառկովսկուն խփի։ Հայերին էլ աղքատացնի, կուրսը քցի, ու կռանթները փակի, որ տոկոսի տակ մնանք ու էթանք Ռուսաստան աշխտելու ու հարկերն իրան տանք։ Էս ձեզ որպես տնտեսական գիտությունների թեկնածու եմ ասում։ Սաղ հաշվարկած էր։ Էս տղուն էլ փող են տվե, որ իրա վրա վերցնի։ Էդքան բան։ Ով ուրիշ կարծիքի ա, կամ հարիֆ ա, կամ դավաճան։

— Միջնորդում եմ դատարան հրավիրել Հայաստանի սոցցանցերի վկաների միության ատենապետ, յութուբյան մեկնաբանությունների ավագ մասնագետ՝ Ըմբոստ Մարդու Արժեհամակարգին։

— Պարոն/տիկին Ըմբոստ, դուք ձեր ստատուսում բազմիցս նշել եք, որ հավաստի տեղեկություններ ունեք առ այն, որ մեղադրյալը հանցագործությանն առնչություն չունի։ Մեկնաբանեք, խնդրում եմ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել