Ինչպես գիտենք վաղը` հուվարի 20-ին, տեղի կունենա ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հրավիրած խորհրդաժողովը, որին ներկա կլինեն մի շարք անհայտ և անիմաստ կառույցներ:

Ըստ ԲՀԿ-ի` սա հերթական կոնսոլիդացիոն ալիքն է, որը նախաձեռնում է ԲՀԿ նախագահը: Նրանք մոռանում են, որ ժամանակին խոսում էին Եռյակի անունից և ասում, որ իրենք լիդերի դեր չեն ստանձնել, և ամեն ինչ արվում է փոխհամաձայնությամբ: Այնինչ այս խորհրդաժողովին «Ժառանգությունը» մասնակցելու է մասնակի, ու լինելու են ընդամենը ներկայացուցիչներ, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը, ամենայն հավանականությամբ, չի մասնակցի: Ինչ վերաբերվում է ՀԱԿ-ին, նրանք դեռևս դեկտեմբերի 25-ին հայտարարել էին, որ Եռյակի ձևաչափերում են համագործակցում ԲՀԿ-ի հետ և կոնկրետ այս նախաձեռնության շրջանակներում մասնակցություն չեն ունենալու:

Եվ իրոք... Ի՞նչը պետք է ստիպի ՀՀ առաջին նախագահին մասնակցելու ինչ-որ մի խորհրդաժողովի, որին հրավիրված են քաղաքական կշիռ չունեցող բազմաթիվ ուժեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել