Այն, ինչ կատարվել է Գյումրիում, զարհուրելի է, աներևակայելի, մարդկայինի սահմանից դուրս… Բառերն անզոր են կատարվածը գնահատելու։
Հարցերը շատ են, այդ թվում՝ ինչպե՞ս կարող էր մոլագարը զենք կրել, օգտագործել, ինչպիսի՞ կարգապահական ու կանոնադրային հարաբերություններ են տվյալ զորամասում, որ հնարավոր են դարձնում տվյալ գազանային- կենդանական նկարագիրը, մի՞թե այս որակներով է իրականացվում ռազմական բազայի գործառույթը, ամենաթողության ի՞նչ մթնոլորտում է ծնվել, հասունացել տվյալ ոճիրը… Հարցեր, հարցեր, որոնք մանրամասն ու հանգամանալից ուսումնասիրություն են պահանջում։
Ցավակցում եմ ու կիսում բոլորիս վիշտը, զայրույթը…
Այնուամենայնիվ, ոճրագործությունն աշխարհագրություն չունի… Չէի ցանկանա, որ մեր հանրության արդարացի ընդվզումը հակառուսական ուղղություն ստանար։ 
Ու դարձյալ ուզում եմ հավատալ, որ անկողմնակալ ուսումնասիրություն, հետաքննություն կանցկացվի, անհրաժեշտ հետևություններ կարվեն, և ոճրագործության բոլոր մասնակիցները կկանգնեն արդարության դատաստանի առջև։
Սա նաև մեր բոլորի արժանապատվության խնդիրն է։

12.01.15

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել