Ամանորը ունի յուրահատուկ խորհուրդ՝ սպասումներ, նորի, լավի ու բարու ակնկալիքներ, նոր նախաձեռնությունների սկիզբ։ Բայց տարվա ընթացքում, չգիտես ինչու, այդ բարի զգացողությունները մոռացվում են։ Թող տարեսկզբի այդ դրական զգացողությունները ուղեկցեն ամբողջ 2015 թվականին։

Եղեք առողջ, երջանիկ, հաջողակ։ Բայց ամենից շատ մեզ բոլորիս մաղթում եմ մարդկային պարզ, ազնիվ ու անշահախնդիր շփումներ, ինչի կարիքն այսօր շատ ունենք։ Պարզ, մարդկային փոխհարաբերություններն ամենաթանկն են, որ այսօրվա նյութական աշխարհում շատ դժվարացել է գտնել։ Ուղղակի փորձենք ուրախանալ միմյանց հաջողություններով, եթե օգնության կարիք կա, չխորշենք ձեռք մեկնել, լինենք իրոք բերեկամ, հոգատար շրջապատի, ծանոթ-անծանոթի նկատմամբ։ Այդ դեպքում աշխարհն ավելի լավն ու լուսավոր կլինի ու նույն բարությամբ կփոխհատուցի մեզ։

Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել