Կյանքում ամենից շատ երկյուղել եմ փլուզվող իշխանական բուրգի ավերակների տակ մնալուց:
Էս վերջին քսանհինգ տարում քսանհինգ անգամ տագնապ է հայտարարվել, թե ուր որ է կփլուզվի իշխանական բուրգը, և ես անկեղծորեն հավատալով հայտարարողներին՝ քսանհինգ անգամ վախից չեմ իմացել՝ ինչպես խուսափել ավերակների տակ մնալուց:

Հիմա էլի իշխանական բուրգի փլուզվելուց են խոսում: Ու գլուխս շատ խառն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել