Պատկերացնում եմ System of a down-ի ապրիլի 23-ի համերգին ինչպես են անցեղահաղորդ տարրերն ու որոշ որոշ «առաջադեմ» երիտասարդներ տժժալու: Սրանով բոլոր նրանք, ովքեր ապրիլի 24-ին ուղղակի «գնում էին Եղեռն» «Ծիծեռնակաբերդ բարձրանալու» փոխարեն, ակամա հնարավորություն են ստանում դրսևորելու իրենց իրական դեմքը, այն դեմքը, որը փոխելու համար բոլորս պետք է տքնեինք:
Պետք է գիտակցել, որ ցեղասպանությանը նվիրված ցանկացած նախաձեռնության մասնակցում են նաև անգերեզման ու անտուն մնացած միլիոնուկես թափառող ուրվականները: Նրանք գալիս են իրենց ողբերգությունը մեղմելու հույս տեսնելու:
Ի՞նչ է, նրանց ռոք համե՞րգ ենք լսացնելու...
Այսքանը գիտակցելուց հետո նման բան կազմակերպելուց ու System of a down-ին այդ օրերին երգացնելուց չմտափոխվելու համար պետք է առնվազն «դաուն» լինել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել