Նորմալ երկրներում նման բան չի լինում

Ոչ մի պետական չինովնիկ իրավունք չունի լրագրողի հետ խոսել անպարկեշտ: 
Գաղտնիք չէ, որ այսօր Ազգային Ժողովի պատգամավորների, մասնավորապես իշխանական ներկայացուցիչների, պետական պաշտոնյաների 70%-ից ավելին ընդհանրապես զուրկ են լրագրողների հետ խոսելու տարրական կուլտուրայից: Չեմ ուզում հիմա մանրամասնել դեպքերը, քանի որ բոլորն էլ լավ հասկանում են, թե ինչի մասին է խոսքը:

Բազմապիսի միջազգային կոնֆերանսներում և գիտաժողովներում մասնակցելու փոխարեն լավ կլինի՝ ինչ-որ մեկը նրանց համար կազմակերպի մարդու հետ շփման էթիկայի դասընթացներ ու մանրամասն սովորեցնի լրագրողի հետ խոսելու ձևը:
Փաստացի երեկ կառավարությունում վարչապետն էլ նման «դասընթաց» է անցկացրել պաշտոնյաների հետ և հրահանգել է նախարարներին ասուլիսների ժամանակ լրագրողների հետ ավելի կոռեկտ լինել:

Նորմալ երկրներում երբեք նման բան չի լինում, քանի որ ցանակացած պաշտոնյա գիտի իրեն ինչպես պահել: Նամանավանդ երբևէ թույլ չեն տալիս իրենց պահելաձևով, որ հրապարակայնորեն դիտողության արժանանան:
Մեկնաբանությունները թողնում եմ ձեզ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել