Երեկ Կառավարության հերթական նիստի ժամանակ մի քանի խնդիրների քննարկումից հետո գործադիրը խոսել էր նաև հանրությանը տարեկան հաշվետվություններ տրամադրելու անհրաժեշտության մասին: Մասնավորապես Հովիկ Աբրահամյանը նշել է. «Հանձնարարում եմ, որպեսզի օգտագործելով տեղեկատվական բոլոր հարթակների հնարավորությունները՝ ամփոփիչ ասուլիսների, հարցազրույցների ձևով, ըստ ոլորտների, մանրամասն հանրությանը ներկայացնեք ձեր կողմից իրականացված աշխատանքները»:
Հատկապես հետաքրքիր է այն, որ վարչապետը նաև դիմել է նախարարներին նշելով. «Կցանկանայի, որ նախարարներն ասուլիսների ժամանակ ավելի կոռեկտ լինեն և լրագրողներին շահարկման թեմաներ չտան: Դա շատ կարևոր է»:

Ինչ խոսք, որքան էլ լրագրողների հարցադրման հիմքում լինի պրովոկացիա, և հարցերը հունից հանեն պաշտոնյաներին, վերջիններս պարտավոր են խուսափել կոնֆլիկտներից և ցուցաբերել մաքսիմում կոռեկտություն:
Հատկանշական է, որ այս հարցին վարչապետն անձամբ է անդրադարձել, որից կարելի է ենթադրել, որ այս հարցն իշխանությունների ուշադրության կենտրոնում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել