Կառավարությունը ներկայացրել է տաքսիների ծառայությունը համակարգող որոշման նոր նախագիծ և այդ առնչությամբ նշել. «Հստակեցվել են մարդատար տաքսի ավտոմոբիլների տարբերանշանները, ավելացվել է նաև գնացուցակի հրապարակման անհրաժեշտության պահանջը, ինչը կհանգեցնի սպառողների շահերի պաշտպանության բարձրացմանը, հանվել են ավտոմոբիլների կայանատեղերի առկայության, մարդատար տաքսի ավտոմոբիլների ամենօրյա տեխնիկական վիճակի և վարորդների բուժզննման պահանջները, որոնք իրականում գանձվում էին և չէին իրականացվում»:

Կառավարությունը հաստատել է նաև մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրման կազմակերպման լիցենզավորման նոր կարգը, որի համաձայն՝ ուղևորափոխադրման լիցենզիա կարող են ստանալ նաև ֆիզիկական անձինք:

Նախկինում բացի տաքսի ծառայություն իրականացնող ընկերություններից աշխատում էին նաև մեծ թվով անհատ անձինք` իրենց սեփական ավտոմեքենաներով, ովքեր հարկեր չէին վճարում, ու դա ընկերություններում աշխատող տաքսիստների մոտ դժգոհություն էր առաջացնում: Առաջանում էր անհավասար մրցակցային դաշտ:

Այժմ ոլորտը կարգավորվում է: Անհատ տաքսիստները ևս լիցենզավորվում ու իրավունք են ստանում ուղևորափոխադրում իրականացնել` միևնույն ժամանակ, ըստ օրենքի, վճարելով հասանելիք հարկերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել