«Եթե ռուսը չլիներ, մենք Ղարաբաղը ո՞նց էինք գրավելու։ Մեր ազգը միշտ եղել ա ուրիշի լծի տակ, մենք սովոր ենք դրան, ավելի լավ չի՞ մնանք ռուսի իշխանության տակ»,-այս խայտառակ հայտարարությամբ հանդես է եկել ՀՀ իշխող կուսակցության՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանը։

Երկրորդ նախադասության հետ կապված առանձնապես ասելիք չունեմ, ինձ համար առնվազն զարմանալի չէ, որ հանրապետական պատգամավորը կարող է նման հայտարարություն անել, ասեմ ավելին, վստահ եմ, որ նույն կարծիքին է նաև ՀՀԿ-ի նախագահը, այո, այո, Սերժ Սարգսյանը, ում վարած ոչ կոմպլեմենտար ու անհեռատես քաղաքականության հետևանքով հայտնվեցինք գրեթե անելանելի վիճակում։

Բայց այն, որ «Եթե ռուսը չլիներ, մենք Ղարաբաղը չէինք կարող «գրավել»», անգամ Սարգսյանը համաձայնել չէր կարող։

Երբ օրենսդրական բարձրագույն մարմնի շենքում, այն էլ՝ իշխող կուսակցության պատգամավորի շուրթերից ակնհայտ ադրբեջանական թեզ է առաջ քաշվում, արդյո՞ք այդ երկրի հասարակ խեղճ ու կրակ քաղաքացին չի կարող հուսալ, որ գոնե այս քայլն անպատիժ չի մնա։ Լավ, լրագրող են ծեծում, հայհոյում, մեկը մյուսից անասուն օրենքներ ընդունում, մի տեսակ արդեն սովորել ենք, էլ դրանց չենք ընդդիմանում, բայց սա չափից ավելին էր...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել