Iravunk.com-ը գրում է․

Բազմիցս է «Իրավունքն» անդրադարձել, որ խորհրդարանական նիստերի ամենակարեւոր քննարկումների ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը զբաղված է համացանցով շախմատ գլորելով: Բայց արի ու տես, որ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆԸ գերազանցեց գործընկերոջը` այժմ ինտերնետային խաղերի սիրահար խմբակցությունը նոր մարտարվեստի է տիրապետում: Երեկ ՀՀ ԵՏՄ անդամակցման պայմանագրի վավերացման հարցի քննարկման ժամանակ Ազգային ժողովի դահլիճում նստած` խիստ տարօրինակ շարժումներ էր անում ընկեր Ռուստամյանը: «Իրավունքի» տեսախցիկը, ի վերջո, պարզեց, որ վերջինս մատի հուժկու հարվածներով օնլայն գտնվում է մեծ ռինգում ու նոկաուտներ անում խաղի հերոս սեւամորթներին: Այո, ինչպես իմաստուն ժողովուրդը կասեր. «Մինչեւ չի գալիս հաջորդը, չի հիշվում առաջինը»: Գոնե Ա. Վարդանյանը ինտելեկտուալ շախմատ է խաղում, մինչդեռ Ա. Ռուստամյանը խորհրդարանում լիցքաթափվում է` «բաքսյորներին» օնլայն «տփելով»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել