Ե՜րբ պետք ա վերացնենք այս մանկապարտեզային մտածելակերպը

«Մենք գալիս ենք ձեզ` հանցագործներիդ սպանելու, իսկ դուք ամոթ ունեցեք ու մի կրակեք մեզ վրա, եթե կրակեք, ուրեմն վերջին սրիկաներն եք»

Կյանքի և ապրելու բնական օրենքն անկախ ամեն ինչից սահմանում է.
-Նա, ով որևէ մեկին ֆիզիկական կամ բարոյական մահվան է դատապարտում, ապա ավտոմատ կերպով այդ մեկի կողմից ինքն էլ դատապարտվում է ֆիզիկական կամ բարոյական մահվան: Էս դեպքում մանկամտություն չէ՞ արդյոք այլ պահվածք պահանջել այդ մեկից:
Բավական է «հեղափոխականներդ» պատասխանատվությունը միշտ գցեք այլոց վրա: Ես դեռ չեմ տեսել մի հրամանատարի, ով մի ջոկատ վերցնի, հարձակվի թշնամու վրա, դարձնի թնդանոթի միս ու հայտարարի.

«Այդ անամոթները սրբություն չունեն, մենք մեզ համար հարձակվում էին, իսկ նրանք կրակ բացեցին մեզ վրա, ամոթ նրանց չար գործքին»:

Իմ բանականությունը չի կարող առաջնորդ համարել մեկին, ինչքան էլ որ հարգեմ ու ակնածանքով վերաբերվեմ, ով իր բռնած գործի նկատմամբ չի կրում սրբազնագույն պատասխանատվությունը, թե դրական, թե բացասական արդյունքի դեպքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել