Տարեկան Հայաստանում մի 800 հազար հոգի տնտեսագիտական կրթությունով պաշտպանում ա, մեկը չկա՝ տնտեսության առողջացման լուրջ ծրագիր առաջարկի: Այստեղից հետևում ա, որ գրեթե բոլոր պաշտպանություններն արտագրություններ են: Ասենք պաշտպանության թեմա է եղել «Ազգային արժույթի փրկությունը»: Պարզ ա, որ էդ մարդը դիսերտացիան արտագրել ա սինգապուրցի ինչ-որ հայցորդի աշխատանքից, ու պարզ ա, որ Սինգապուրի արժույթի փրկության ուղին աղերս անգամ չունի ՀՀ դրամի փրկության ուղու հետ: Այս պատճառով կարելի ա արգելել Հայաստանում բոլոր տեսակի տնտեսագիտական պաշտպանությունները՝ ելնելով էսօրվա տնտեսական վիճակից, ես լրիվ իրավունք ունեմ համարելու, որ դրանք բլեֆ են:
Տնտեսության փրկության հիմքում ոչ մի տեղ ոչ մի բարոյական սկզբունքի մասին չեմ տեսել, որ խոսվի: Ոչ մի տեղ չի դրվում էն գաղափարը, որ դու չպիտի աչք ունենաս ուրիշի անհատական սեփականության վրա: Դու պիտի արդար ճանապարհով ինքդ ստեղծես էդ անհատական սեփականությունը: Հիմա տնտեսագետները կասեն, որ իրանք գիտությամբ կչալեն, դրա համար էլ դա անհասկանալի է մեզ նման հասարակ մարդկանց: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել