Ի՞նչ կլինի, եկեք ներքին խուժանի հարցերը միասնաբար լուծենք, հետո նոր վեր-վեր ԵՏՄ-ԵՄ պահանջներ դնենք: Գոնե գիտակցում ե՞ք, որ սա այն հարցը չի, որ դավաճան կամ ամոթ գոռալով լուծեք: Մի քանի հոգով գնացել եք ԱԺ-ի դիմաց ի՞նչ անելու, ամոթ ու դավաճան գոռալու՞։ Դա ձեզ ի՞նչ ա տալու, բացի ներքին էմոցիաները դատարկելը: Սա պայքարի ձև չի, որ որդեգրել եք: Կամ միասնաբար, կամ ոչ մի բան: Այլ ճանապարհ չկա: Տարրական կուլտուրայից է ամեն բան սկսվում: Հայը հային այսօր չի սիրում, դուք դրել ԵՏՄ-ԵՄ եք ծանր ու թեթև անում: Թքած ունեմ և ԵՄ-ի և ԵՏՄ-ի վրա: Ներսում, որ կառավարում ու մարդկայնություն լինի, ամեն տեղ էլ կարելի է խաղալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել