Լեհաստանում շատ հետաքրքիր դատական համակարգ է, անչափահասին երբեք չեն դատում՝ ելնելով այն գիտակցումից, որ եթե երեխան հանցագործություն է կատարել, դրա համար պատասխանատվություն է կրում ողջ հասարակությունը: Գոյություն ունեն ընտանեկան դատարաններ, որոնք քննում են անչափահասներին վերաբերող բոլոր գործերը՝ խնամակալության խնդրից մինչև հանցագործություններ: Ես ամբողջովին կողմ եմ էդ համակարգին, քանի որ միշտ վստահ եմ եղել՝ ցանկացած հանցանք սոցիալական խեղված հարաբերությունների արդյունք է, առավել ևս, երբ երեխաներն են հայտնվում նման իրավիճակում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել