Միջին աշխատավարձ ստացող ՀՀ քաղաքացին ամսվա վերջին հայտնաբերում է, որ ինքը փաստորեն ստրուկից ոչնչով չտարբերվող ոմն մեկն է, ինչո՞ւ...

Նրա աշխատանքային ժամերն են 09:00-18:00-ն, նա փաստացի աշխատում է 09:00-ից մինչև 19:00 +... (նայած, թե ինչքան գործ կլինի անելու),

Նրա 200 000 ՀՀ դրամ գրանցված աշխատավարձից իրեն է հասնում ընդամենը 139 950 ՀՀ դրամը, և, բնականաբար, այդ քաղաքացու մոտ հարց է առաջանում, թե ինքն ինչո՞ւ պետք է այդքան հարկեր վճարի այն դեպքում, Երբ բյուջեից բավականին կլորիկ գումար տրամադրվեց Ֆինանսների նախարարության շենքի վերանորոգմանը՝ ի դեպ բավականին շքեղ վերանորոգմանը:

Երբ ինքն այդքան հարկեր վճարելուց հետո վախենում է դիմել բժշկին, քանի որ չի ցանկանում բուժվել  «մասնագետի»  մոտ, ով ԵԲՀ-ն դեռ չավարտած` արդեն բժշկի աշխատանքն ուներ, օրինակ, իր հորեղբոր հիվանդանոցում:

Երբ այդ աղքատավարձով իր երեխայի համար գնված թթվասերը կարող է պարունակել ինչ-որ վնասակար նյութեր, որոնք սակայն այն դեպքում են միայն հայտնաբերվում, երբ թթվասեր արտադրողը սկսում է խանգարել որոշ մարդկանց ...

Երբ հարկային բարեփոխումների արդյունքում իր բարեկամ բիզնեսմենների ճնշող մեծամասնությունը որոշեցին փակել իրենց  «բարեգործական»  բիզնեսները և արտագաղթել ...

Երբ տեսնում է, որ իրեն մոտ ժամանակներս արդեն կստիպեն վճարել ամուսնության հարկ՝ այո, այո, չէ՞ որ ամուսնությունը պատասխանատվություն է, և որպեսզի պետությունը հանգիստ լինի, որ դու քո պարտականությունները պարտաճանաչորեն կատարում ես, դու պետք է հարկ վճարես, որ պետությունը կարողանա վերահսկել արդյոք կատարում ես, թե ոչ...

Չէ՞ որ մենք չենք կարող մեր օրինապաշտ ու իրավունքասեր երկրում մարդու իրավունքների խախտումներ թույլ տալ, իսկ ամուսանական պարտականությունների չկատարումը կողակցի իրավունքների կոպիտ ոտնահարում է, և այս ամենով հանդերձ մենք գնո՞ւմ էինք դեպի ԵՄ... Բնականաբար, չէր ստացվելու...

Ուշքի եկեք, ՀՀ քաղաքացիներ, ամեն ինչ մեր համար է արվում, այդ երբ դարձաք այսքան նյութապաշտ, ի՞նչ եք անում բարձր աշխատավարձ, շքեղ բնակարան, մեքենա և այլն, մենք հոգևոր ազգ ենք...!!! ))

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել