Եռյակը քիչ-քիչ համալրվում է լուսանցքային և հեղինակություն չունեցող կուսակցություններով։ Բնական է, այդպես էլ պետք է լիներ... Բոլոր ձախողակները, ովքեր 10-20 տարուց ավել կեղծ բարեգործությամբ նախագահական ընտրություններում առաջադրվելով՝ փորձեցին ինչ-որ տեղ գրավել պետական համակարգում և չկարողացան դրան հասնել, հիմա զենքները վայր են դրել և մտածում են՝ շնից մազ պոկելն էլ քյար է՝ եկ մի բան էլ մենք պոկենք այս գաղափարազուրկ ընդդիմադիր շարժումից։ Չգիտեմ, անշուշտ, մարդկային ռեսուրսի ավելացման առումով, սա կնպաստի եռյակի առաջխաղացմանը, սակայն մի շարժում, որն ի սկզբանե չունի ազգային գաղափարական հիմք, և որտեղ հավաքվել են Հայաստանը կործանող առանցքային գործիչներ, ուզում է 10 լուսանցքային կուսակցություն իրեն միացնի, միևնույն է, ոչնչի չի հասնելու։ Հիշենք ժամանակին ՀԱԿ-ի կազմում գործող մոտ 10 կուսակցությունները, որոնք ԼՏՊ-ի ձախողումից հետո լքեցին ՀԱԿ-ը։ Նույնը հիմա է լինելու, կրկին ժողովրդի ուշադրությունը կենտրոնացնում են ժամանակավոր քաղաքական իրադարձությունների վրա, որոնք ոչ մի կապ չունեն ոչ ազգային շահի, ոչ ազգային արժանապատվության և ոչ արմատական փոփոխությունների հետ։ Ինչևիցե, սա է մեր իրականությունը և ստիպված ենք տանել այս կրկես շոուն, մինչև ինքներս անենք այն, ինչ անելու ենք մոտ ապագայում։ Առայժմ մնում է երբեմն-երբեմն հետևել այս էժանագին կրկեսին՝ ձեռքդ քաղաքական զարկերակի վրա միշտ պահելու համար միայն, որպեսզի տատանումների ժամանակ անես անելիքդ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել