Interpress.am-ը գրում է․

Ծնվել եմ Հայաստանի Երևան քաղաքում, մի երկրի, որը «ապաստանած է բիբլիական Արարատի կողքին»,  ուր հանգրվանել է Նոյան տապանը: Դա մի գեղեցիկ լեռնային երկիր է Եվրասիայում՝ ավելի հստակ Հարավային Կովկասում:

Նրա վիթխարի լեռները մուտք են դեպի լեգենդի եւ պատմության գեղեցիկ մի աշխարհ: Նրա բնությունը աննկարագրելի է, իսկ ջուրը՝ չափազանց վճիտ:

Երբ ես երեք տարեկան էի, իմ ընտանիքը որոշեց տեղափոխվել Ուկրաինա՝ հետեւում թողնելով հայրենիքը, տունը, ընկերներին և հարազատներին: Ի՞նչն էր պատճառը: Ուշ 90-ականները չափազանց դժվար մի շրջան էր Հայաստանի համար, քանի որ ԽՍՀՄ-ի անկումը ծանր և անսպասելի հարված էր նախկին Խորհրդային Միության երկրներին:

Հայաստանը պատրաստ չէր զարգացումների այս ընթացքին: Այն պարզապես չուներ բավարար միջոցներ՝ ամուր ոտքերի վրա կանգնելու համար:

Իմ ընտանիքը տեղափոխվեց Ուկրաինա, որտեղ կային ավելի մեծ հնարավորություններ և ավելի լավ ապագա: Տասնութ տարի անց քույրս և ես որոշեցինք այցելել մեր մոռացված հայրենիքը: Մենք շատ հուզված էինք, բայց և պատրաստ ճանապարհորդությանը: Այն ավելի հետաքրքիր դարձնելու համար որոշեցինք ինքնաթիռի փոխարեն մեկնել Ուկրաինայից Հայաստան ավտոբուսով:

Հետո ի՞նչ, որ ճանապարհորդությունը տևում է մոտ 27 ժամ: Մենք արդեն շատ ենք ուղևորվել ինքնաթիռով: Ժամանակն է, նոր փորձությունների: Մենք երիտասարդ ենք, ուստի ի վիճակի ենք անել դա: Ավելին, ճանապարհին մենք կարող ենք տեսնել երկու այլ երկրներ՝ Ռուսաստանն ու Վրաստանը:

Դա առաջին ու վերջին անգամ է, որ ես համաձայնվել եմ ճանապարհորդել ավտոբուսով: Մենք ունեցանք բոլոր արկածները, որոնք ակնկալում էինք. ավտոբուսը կորեց Ռուսաստանում և դա իրական պատմություն է: Մենք շրջում էինք մոտ երեք ու կես ժամ: Ակնհայտ էր, որ GPS դուրս է եկել շարքից, իսկ քանի որ մութ էր, վարորդը չէր կարողանում գտնել ճանապարհը: Բարեբախտաբար, խնդիրը լուծվեց, և մենք ապահով հասանք մեր վերջնակետին:

Առաջին բանը, ինչ ես նկատեցի դուրս գալով ավտոբուսոից, դա Արարատ լեռան հստակ պատկերն էր՝ հայտնի Նոյան լեռան: Դա աննկարագրելի էր:

Մենք մնացինք Երևանում՝ Հայաստանի մայրաքաղաքում, որը աշխարհի հնագույն քաղաքներից մեկն է: Այն նաեւ կոչվում է «վարդագույն քաղաք», քանի որ բազմաթիվ շենքեր կառուցած են վարդագույն քարերից: Քաղաքը շատ մաքուր էր, եվրոպական, մարդաշատ և ժամանակակից, բայց միևնույն ժամանակ ճարտարապետության շնորհիվ  զգում էինք հնագույն դարաշրջանի շունչը:

Մեր առաջին օրը մենք շտապեցինք դեպի քաղաքի կենտրոն: Նստեցինք տաքսի: Ես փորձեցի կապեմ ամրագոտին, սակայն չկարողացա գտնել այն: Հարցրեցի վարորդին, սակայն ի պատասխան նա բարձր ծիծաղեց. «Ինչների՞դ է այն պետք»,- հարցրեց: Սկզբում ես մտածեցի, որ նա մի փոքր խենթ է, բայց հետո պարզվեց, որ այդ գոտին թաքնված է նստարանի ետևում, քանի որ, որպես կանոն, մարդիկ այն չեն գցում: Ես հավանաբար դեմ չէի լինի, եթե նման երթևեկությունը լիներ անվտանգ:

Կենտրոնը Երևանի մարգարիտն է: Այն ունի երկու երես. գիշերը քաղաքն անքուն է, լույսերն՝ ամենուր: Երգող շատրվանները գեղեցկացնում են տեսարանը Բոչելիի` «ժամանակն է հրաժեշտ տալու» երգի ներքո:

Ինձ դուր էր գալիս պարզապես նստել նստարանին և հետևել ուրիշներին, քանի որ բոլորը շատ լավ հագնված էին: Ես շատ  շրջագայեցի նաև մայրաքաղաքից դուրս՝ այցելելով հայտնի վայրեր: Հնագույն վանքերը, բնությունը և տեղանքը շատ գեղեցիկ էին: Ավելի, քան գեղեցիկ:

Այնպես որ, եթե ցանկանում եք շփվել պատմությանը, անպայման այցելեք Հայաստան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել