Այն, որ նա իր ողջ արտաքին տեսքով ցուցադրում է, որ ինքը հմուտ է սեքսում, դեռ ոչնչի մասին էլ չի խոսում։ Ահա թե իրականում ինչերի վրա է պետք ուշադրություն դարձնել, եթե դեռ առաջին հանդիպումների շրջանում ուզում ես պատկերացում կազմել, թե ինչպիսին է նա անկողնում։

Фото 1 - 6 признаков того, что она хороша в постели

Նա գիտի, թե ինչ է ուզում ընթրիքի համար

Պետք չէ ակնկալել ֆանտաստիկ սեքսուալ հմտություններ այնպիսի կնոջից, ով չի կողմնորոշվում, թե ինչ ուտի ընթրիքին։ Եթե նա չի կողմնորոշվում անգամ իր գաստրոնոմական նախասիրություններում, ապա միամտություն է հուսալը, որ նրա էրոտիկ նախասիրություններում ավելի շատ է կարգուկանոնը։ Վերջիվերջո, սննդի սպառման հարցում նրա փորձն ավելի մեծ պետք է լինի, որքան էլ ազատամիտ լինի մեր դարաշրջանը։

Նա հաճույք է ստանում սնունդից

Ենթադրենք, դուք հստակություն եք մտցրել ընթրիքում․ Դրանից հետո պետք է ուշադրություն դարձնել, թե ինչպես է նա ուտում. ուշադիր նայիր, նա հաճույք ստանո՞ւմ է ուտելիս, աչքերը փակո՞ւմ է, երբ ուտելիքը բերանն է տանում։ Սա շատ կարևոր է։ Եթե նա դանդաղորեն է ուտում ու վայելում է ամեն մի պատառը, ապա գրեթե վստահությամբ կարելի է ասել, որ նա գիտի, թե ինչպես հաճույք ստանալ անկողնում, հետևաբար՝ նաև պարգևել հաճույք։

Նա պաղպաղակ է պահանջում

Եթե նա հանկարծ չի ուզում ուտել, ապա դա կարելի է դեռ վերագրել ախորժակի բացակայությանը։ Սակայն դեսերտը քեզ չի խաբի։ Միշտ կարելի է գտնել իդեալական սիրուհու՝ համեմատելով Ձեր և նրա նախասիրությունները պաղպաղակի ընտրության հարցում։ Անասպասելի՞ է։ Գուցեև, բայց այս մասին փաստում են նեյրոկենսաբանների կատարած հետազոտությունները, որոնք հարցում են անցկացրել 24-59 տարեկան 700 մարդկանց շրջանակում։ Արդյունքում պարզվել է, որ սրճային համով պաղպաղակի սիրահարները հակված են դրամայի ու ֆլիրտի և բազմաթիվ ընդհանրություններ կգտնեն ելակի համով պաղպաղակի սիրահարների մոտ։ Վանիլային պաղպաղակի սիրահար աղջիկները գլուխ են հանում վատ տղաներից, ովքեր սիրում են շոկոլադային համով պաղպաղակ, իսկ շոկոլադի շերտով պատված պաղպաղակների սիրահարները պաշտում են մենթոլային համով պաղպաղակի սիրահար էսթետներին։

Նա խոսում է այնպես, ինչպես դու

Ենթադրենք, դուք ինչպես հարկն է սնվել եք ու դեսերտն էլ եք հասցրել ուտել։ Ժամանակն է ուշադրությունը սևեռելու այն բանի վրա, թե արդյո՞ք նրա խոսքի տեմպն ու առոգանությունը համընկնում է քոնի հետ։ Եթե քիչ թե շատ համընկնում են, ապա վատ չէ, որովհետև դա թեև քիչ բան է ասում կոնկրետ սեքսուալ անկաշկանդության մասին, բայց թույլ է տալիս հասկանալ, թե որքանով եք համապատասխանում դուք միմյանց։

Նա լավ է շարժվում

Ընթրիքից հետո իսկը ժամանակն է փորձարկել նրան պարում։ 2008 թվականին մի էքսպերիմենտ էր կազմակերպվել, որի ժամանակ սեքսոլոգները կարողացան որոշել կանանց ունակությունը հեշտանք ունենալու գնահատել զուտ նրանց քայլվածքով, ուստի պարով կարելի ու կարելի է պատկերացում կազմել դրա մասին։ Ուշադրություն դարձրեք նրա շարժումների անկաշկանդության վրա և նրա վրա, թե ինչպես է նա հաղորդակցվում շրջապատողների (ցանկալի է, որ Ձեզ) հետ։ Կաշկանդվածության բացակայությունը պարում, իհարկե, չի երաշխավորում անկաշկանդ սեքս, բայց դրա շնորհիվ կարելի է պատկերացում կազմել, թե որքանով է նա ինքնավստահ, իսկ եթե պարզվի, որ ինքնավստահ չէ, ապա պետք չէ սպասել, որ նա լավը կլինի անկողնում։

Նա լավ է համբուրվում

Դու նրան տուն էիր ուղեկցում, և դուք համբուրվեցիք վերջում։ Հիանալի է, իսկ հիմա հիշիր, թե ինչ զգացողություններ ունեցար։ Այն, ինչպես է կինը համբուրվում, շատ բան է խոսում նրա սեքսուալ հմտությունների մասին։ Եթե նա համբուրվելիս թեթևակի տնքում է ու կիրառում է ոչ միայն շուրթերը, այլև ողջ մարմինը (շոյում է քեզ ձեռքերով, սեղմվում է քեզ կրծքով), ապա կարող եք գրեթե վստահ լինել, որ նա ուղղակի անկրկնելի է անկողնում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել